Աշխատանքային ոտնահարված իրավունքներ. հայցվորը պնդում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկվելու պատճառով հեռացվել է աշխատանքից

Ամիսներ առաջ աշխատանքից ազատված Արմինե Ավետիսյանը (անունը փոփոխված է) դիմել է Կոալիցիային՝ իր աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով: Արմինեն, ով ունի երրորդ կարգի հաշմանդամություն (հենաշարժական խնդիր) ազատվել է երկարամյա աշխատանքից։ Արմինեն կարծում է, որ աշխատանքից նրա ազատումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա հաշմանդամությամբ, ինչը կարող է դժվարացնել նրա տեղաշարժումը, առավելեւս ոչ մատչելի, չհարմարեցված միջավայրում. «Այլ օբյեկտիվ պատճառ, որի հիման վրա ինձ …

Անկախ կյանքի եվրոպական օրը Գյումրիում

Այսօր՝ մայիսի 5-ին, հաշմանդամություն ունեցող անձինք ողջ Եվրոպայում նշում են Անկախ կյանքի եվրոպական օրը: Օրվա կապակցությամբ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և շահառուները  Գյումրիի կենտրոնում անցկացրին իրազեկման ակցիա: Անցորդները տեղեկանում էին անկախ կյանքի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին, ստանում անկախ կյանքի գաղափարի, փիլիսոփայության և սկզբունքների վերաբերյալ կարգախոսներով մագնիսներ և կպչուն պիտակներ:  Մոտ երկու տարի առաջ ԱՄՆ Միջազգային …

«Ցայգ» ՀԸ և «Ագաթ» ՀԿ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը և ստանձնելով հանձնառություն նպաստելու ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչպես նաև նրանց իրազեկմանը հաշմանդամության` մարդու իրավունքների մոդելի, հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատելու և հաղորդակցվելու, հաշմանդամությանն առնչվող ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում …

«Ցայգ» հեռուստաընկերությունը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով

«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:Հուշագիրը ստորագրվեց  «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի կողմից: «Լինելով մարզային …

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ (TOT ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն  Դասընթացի անցկացման ժամանակացույց՝ հունիս ամսվա առաջին տասնօրյակ Անցկացման վայր՝ Գյումրի Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  մայիսի 5 Դասընթացների անցկացման ձևաչափ՝ առկա   «Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և …

«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագիր

Լրատվամիջոցների կողմից լուսաբանումը կարևոր դեր է կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և առկա մարտահրավերների վերաբերյալ հասարակության կրթման և իրազեկման բարձրացման գործում: Հաշմանդամությանը և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առնչվող թեմաների ճիշտ ներկայացումը կարող է փոխել կարծրատիպային ընկալումները և վերացնել խտրականությունը: Մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները պատրաստ չեն զանգավածային լրատվության միջոցներում ներկայացված լինել՝ իրենց իրավունքների, մարտահրավերների և ձեռքբերումների …

Մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ  բռնության» ծրագիրը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ  բռնության» ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող կանանց բռության դեմ պայքարին: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի …

«Անկախ կյանք» մարզային ֆորում՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի խթանման նպատակով

1387 ծառայություն շուրջ 670 շահառուի. «Անկախ կյանք» միջմարզային ֆորումի ընթացքում ամփոփվեցին Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրին իրենց հաջողված պատմությունները և արձանագրած արդյունքները, իսկ ԱՄՆ-ից տեսակապով միացած փորձագետներն անդրադարձան …

Բաց հրավեր՝ ներկայացնելու հայտեր կոալիցիայի կայքի ստեղծման մրցույթին

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հրավիրում է անհատներին և ընկերություններին՝ ներկայացնելու հայտեր կոալիցիայի կայքի ստեղծման մրցույթին։ Աշխատանքի սկիզբը՝ 2022 թ. ապրիլի 1 Աշխատանքի ավարտը՝ 2022 թ. մայիսի 20 Ծառայություն մատուցողը պետք է կոալիցիայի աշխատակազմի հետ համագործակցությամբ ստեղծի կոալիցիայի երկլեզու (հայերեն և անգլերեն) կայքը։ Կայքը պետք է համապատասխանի անվտանգության պահանջներին և Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.1) հաջողության չափանիշներին (AAA մակարդակ)։ Ծառայություն …

Աշխատանքի հնարավորություն. հաշմանդամության ոլորտի փորձագետ

Հաստիք՝ հաշմանդամության ոլորտի փորձագետ Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Սկիզբ՝ ապրիլի 4, 2022 Տևողություն՝ մոտավորապես 8 ամիս «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամության ոլորտի փորձագետի՝ «Ես կարող եմ կոտրել կարծրատիպերը իմ համայնքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համագործակցելու նպատակով: Աշխատանքային պարտականություններ Մշակել պաստառներ և տեղեկատուներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության …