«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը և ստանձնելով հանձնառություն նպաստելու ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչպես նաև նրանց իրազեկմանը հաշմանդամության` մարդու իրավունքների մոդելի, հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատելու և հաղորդակցվելու, հաշմանդամությանն առնչվող ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։