Պատմություն
Պատմություն
«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին «Ագաթ» ՀԿ նախաձեռնությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում: Կենտրոնը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցում Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի անձանց, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին։ Անկախ կյանքի կենտրոնները համայնքահեն, հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար, ոչ բնակելի, շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, որոնք ղեկավարվում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Անկախ կյանքի կենտրոնները տրամադրում են անկախ կյանքի ծառայություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու իրավունքի և այն կենսաձևով ապրելու հնարավորության, որով ցանկանում են ապրել։