Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Կոտայքի մարզպետարանում

 2022թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ  Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպումը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուների  մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կոալիցիայի նպատակների և առաքելության ներկայացմամբ: Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջաանակներում: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ողջունեց ներկաներին և կոալիցիայի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն հաստատելու պատրաստակամություն հայտնեց: Մարզպետարանի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին մարզում հաշմանդամություն ունեցող …

Աշխատանքի հայտարարություն. ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ

Պաշտոն՝   Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համայնքային հանդիպումների, աշխատաժողովների և ենթադրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ  Աշխատաժամանակ՝   40% զբաղվածություն Տևողություն՝        մինչև 30 ապրիլի, 2023թ․ Աշխատանքի սկիզբ՝   13 հունիսի, 2022թ․ Վայրը`                             Հայաստանի Հանրապետություն  «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան …

Դասընթաց` Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն  Անցկացման վայր՝ ք․ Վանաձոր Դասընթացի օր ՝ Հունիսի 2 Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  2022 թվ․, հունիսի 1 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչներին` լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորներին,  թղթակիցներին և լրագրությամբ զբաղվող ուսանողներին, մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին:   Դասընթացի …

Ինտերակտիվ ցուցահանդես՝ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների մասնակցությամբ

Մայիսի 27-ին, Երևանում «Մենք Կարող ենք»  մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ-ն իրականացրեց ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի շրջանակներում:  Կազմակերպության կողմից անցկացվող լուսանկարչության դասընթացների մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները: «Մեր Մենք այսօր փորձում ենք մշակույթի միջոցով հանրությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկել,- նշում …

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ ՀՀ կառավարության որոշման նախագծին

Մայիսի 19-ին ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվեց «Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ որոշման նախագիծը, որն ընդգրկում է նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկները: Կոալիցիայի կողմից մի շարք առաջակներ են ներկայացվել նախագծում առկա կարծրատիպային եւ ոչ հստակ  …

Աշխատաժողով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման և դպրոցում նրանց ներառման շուրջ

Մայիսի 19-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Մենք կարող ենք» ՀԿ-ն անցկացրեց աշխատաժողով Վաղարշապատի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում (ՏՄԱԿ): Աշխատաժողովին մասնակցել են ուսուցիչներ, փոխտնօրեններ, ծնողներ, ուսուցչի օգնականներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, լոգոպետներ: Աշխատաժողովին մասնակիցներն անդրադարձել են ծնող-ուսուցիչ-երեխա համագործակցության կարևորությանը՝ երեխային դպրոցական կյանքում ներառելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև «Մենք կարող ենք» ՀԿ-ի կողմից ստեղծված «Արեգակ» կրթական զարգացնող վեբ հավելվածը, որը …

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ ՀՀ կառավարության որոշման նախագծին

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Առաջարկություններրի մեծ մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի։ Ամբողջությամբ ընդունված առաջարկներն են՝ ամբողջ ծրագրի վերանայման, նպատակների հստակեցման, յուրաքանչյուր նպատակին հասնելու գործողությունների ամբողջական ցանկի չափելի արդյունքներով և իրատեսական ժամկետների ընդգրկման ապահովում, միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի …

Գյումրեցի լրագրողները բարելավեցին իրենց գիտելիքները գենդերային և հաշմանդամության թեմաներով լուսաբանումների վերաբերյալ

Լրատվամիջոցների ավելի քան 29 ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և լրագրության բաժնի ուսանողներ բարելավեցին գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ իրենց գիտելիքները «Հաշմանդամություն և մեդիա» պիլոտային դասընթացի ընթացքում:  Դասընթացն անցկացվեց մայիսի 14-ին Գյումրիում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից` «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: «Դասընթացի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների կարողությունները, թե  …

Դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն  Անցկացման վայր՝ Գյումրի Դասընթացի անցկացում՝ Հունիս Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  Մայիսի 25 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին մասնակցելու եռօրյա դասընթացավարների  դասընթացի:  Դասընթացի թեմաներն են՝ առաջնորդություն, կանանց իրավունքներ, սեռական և վերարտադրողական իրավունքներ, գենդեր, հաշմանդամության և գենդերային հիմքով խտրականություն և բռնություն, մեդիայի օգտագործումը, …

Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով

Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ համալսարանի ուսանողների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Հուշագիրը ստորագրվեց  «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից: …