Աշխատանքի հնարավորություն. հաշմանդամության ոլորտի փորձագետ

Հաստիք՝ հաշմանդամության ոլորտի փորձագետ

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն

Սկիզբ՝ ապրիլի 4, 2022

Տևողություն՝ մոտավորապես 8 ամիս

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամության ոլորտի փորձագետի՝ «Ես կարող եմ կոտրել կարծրատիպերը իմ համայնքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համագործակցելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել պաստառներ և տեղեկատուներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների համար
  • Մշակել ներառական և գենդերազգայուն դասընթացի մոդուլ և օրակարգ լրագրողների, ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների համար
  • Մշակել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար ուղեցույցներ՝ ԶԼՄ-ների հետ համագործակցելու, հաղորդակցվելու և շփվելու վերաբերյալ
  • Մշակել ներառական և գենդերազգայուն դասընթացի մոդուլ և օրակարգ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար
  • Մշակել ձեռնարկ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հաջողված պատմությունների վերաբերյալ
  • Սերտորեն համագործակցել ծրագրային աշխատակազմի հետ
  • Անհրաժեշտության դեպքում ծրագրային թիմին տրամադրել խորհրդատվություն
  • Պատշաճ կերպով կատարել ծրագրային առաջադրանքները
  • Ամսական երկու անգամ ներկայացնել հաջորդիվ իրականացվելիք գործողությունների պլան

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հումանիտար, սոցիալական և հասարակական բնագավառներում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
  • Կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում նախկին աշխատանքային փորձ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն)
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն
  • Գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 1, 2022թ.

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրվածության նամակ (Motivation letter)  [email protected] հասցեին` նամակի թեմայի տողում նշելով «Հաշմանդամության ոլորտի փորձագետ»:

Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 043 042 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: