Տեսլական

Տեսլական

Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր կին կարևոր է ներառական և ոչ խտրական Հայաստանում

Առաքելություն

Առաքելություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների եւ կանանց քաղաքացիական, սոցիալ- տնտեսական, կրթական, առողջապահական եւ մշակութային իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման եւ համագործակցության միջոցով:

Պատմություն

Պատմություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում Կարինե Գրիգորյանի կողմից: Կազմակերպությունը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով: Կազմակերպությունն իր գործունեության 16 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 90 տեղական, ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքների իրացմանը և դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 10,000 շահառուների համար (հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, պետական և ՏԻՄ ներկայացուցիչներ, հաշմանդամահեն և իրավապաշտպան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, մանկատներ, բուհեր, քոլեջներ, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, դպրոցներ, առողջապահական և ծառայություններ մատուցող այլ հաստատություններ ու անհատներ): Կազմակերպության շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից են հետազոտություններն ու հրատարակությունները` ուղեցույցներ, տեղեկատվական բուկլետներ, ձեռնարկներ, գրքեր, բառարաններ, տեսա և ձայնա սկավառակներ, աուդիո գրքեր, ֆիլմեր, սոցիալական գովազդներ և այլն: «Ագաթ» կազմակերպությունը Հայաստանում առաջինն է թարգմանել և հրատարակել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, «Հաշմանդամություն ունեցող կանանց համար» առողջապահական ձեռնարկը: Ստեղծել է առաջին հայկական ժեստերի լեզվի, ինչպես նաև հայ-ամերիկյան ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարանները:
Placeholder Image