ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ (TOT ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն 

Դասընթացի անցկացման ժամանակացույց՝ հունիս ամսվա առաջին տասնօրյակ

Անցկացման վայր՝ Գյումրի

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  մայիսի 5

Դասընթացների անցկացման ձևաչափ՝ առկա

 

«Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց համար հաշմանդամություն ունեցող կանանց բռության դեմ պայքարին:

Ծրագրի շրջանակներում հայտարարվում է դասընթացավարների մրցույթ հետևյալ թեմաներով՝

  • առաջնորդություն, 
  • կանանց իրավունքներ, սեռական և վերարտադրողական իրավունքներ,
  • գենդեր,
  • հաշմանդամության և գենդերային հիմքով խտրականություն և բռնություն,
  • մեդիայի օգտագործումը, որպես սոցիալական փոփոխության և խտրականության դեմ պայքարի միջոց,
  • դասընթացների պլանավորման, գնահատման և վարման տեխնիկա հաշմանդամություն ունեցող անձանց համար,
  • ժամանակի կառավարում և հաշվետվությունների կազմում,
  • գործողությունների պլանավորում և իրականացում։

Դասընթացներն անցկացվելու են  հաշմանդամություն ունեցող կին դասընթացավարների համար, որի արդյունքում  ձեռք են բերելու ոչ միայն վերը նշված թեմաներով գիտելիքներ, այլ նաև դասընթացավարի հմտություններ, հետագայում իրենց համայնքներում դասընթացներ իրականացնելու համար։

Անհրաժեշտ որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նշված թեմաներով կամ հարակից ոլորտներում որակավորումը կդիտվի առավելություն)
  • Ներկայացվող թեմայով (թեմաներով) դասընթացների վարման փորձ
  • Ոչ-ֆորմալ դասընթացների անցկացման նորագույն մեթոդների տիրապետում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Հաղորդակցական հմտություններ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձը կդիտվի առավելություն։

Աշխատանքի նկարագրություն 

  • Յուրաքանչյուր թեմայով կազմակերպվող դասընթացի համար հարկավոր է կազմել մոդուլ, օրակարգ ու համաձայնեցնել ծրագրի պատասխանատուների հետ։
  • Դասընթացների տևողությունը՝ 2 ժամ։

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, որտեղ հարկավոր է հստակ ներկայացնել թեմայով կամ թեմաներով հետաքրքրվածությունն ու փորձառությունը։

Հայտերը հարկավոր է  ուղարկել  [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Դասընթավար»: Մեկ անձը կարող է դիմել մեկից ավելի թեմաներով դասընթացներ անցկացնելու համար։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77043042 հեռախոսահամարով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագիրն իրականացվում է Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։