Աշխատանքի հնարավորություն. հաշմանդամության ոլորտի փորձագետ

Հաստիք՝ հաշմանդամության ոլորտի փորձագետ Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Սկիզբ՝ ապրիլի 4, 2022 Տևողություն՝ մոտավորապես 8 ամիս «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամության ոլորտի փորձագետի՝ «Ես կարող եմ կոտրել կարծրատիպերը իմ համայնքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համագործակցելու նպատակով: Աշխատանքային պարտականություններ Մշակել պաստառներ և տեղեկատուներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության …

Աշխատանքի հնարավորություն. Ֆինանսական տնօրեն

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Վայր՝  ք. Գյումրի, Բաղրամյան 17 Տևողություն՝  3 տարի Ներգրավվածություն՝ կես դրույք Աշխատանքի Սկիզբ՝ ապրիլի 15 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  1 ապրիլի, 2022 թ.: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Ֆինանսական տնօրենի։ Աշխատանքային պարտականություններ՝  Ծրագրերի ֆինանսական համակարգերի ստեղծման, վերահսկման և կառավարման ապահովում, Ծրագրերի հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործառնությունների վերահսկում և ղեկավարում` միջազգային …

Սոցիալական հոլովակի նկարահանման բաց մրցույթ

Աշխատանքի սկիզբ։ Ապրիլի 1, 2022թ. Աշխատանքի ավարտ։ Մայիսի 15, 2022թ. Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25 մարտ, 2022թ. Դիմելու ընթացակարգը — Դիմել կարող են ՀՀ-ում գրանցված տեսանյութերի նկարահանման փորձ ունեցող իրավաբանական անձինք։ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի կողմից հիմնված «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական հոլովակների սցենարի մշակման և նկարահանման աշխատանքների մրցույթ։ Սոցիալական …

Աշխատանքի հայտարարություն. Հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետ

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Վայր՝  ք. Գյումրի, Բաղրամյան 17 Տևողություն՝ 9 ամիս Ներգրավվածություն՝ կես դրույք Աշխատանքի Սկիզբ՝ ապրիլի 1 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25 մարտի, 2022 թ.: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետի։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և …

Մարտի 8-ը բոլոր կանանց տոնն է

Կանանց միջազգային տոնը ևս մեկ առիթ է ոչ միայն արժևորելու կանանց ձեռքբերումները և նրանք իրավունքների ապահովումը՝ որպես հասարակության զարգացման գրավական, այլև մտորելու, թե ինչ խնդիրներ ու մարտահրավերներ են առկա մեր երկրում, որոնց բախվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները՝ իրենց իրավունքներն իրացնելիս: Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կրկնակի խոցելի են, և նրանց իրավունքները ոտնահարվում են ոչ միայն գենդերային հիմքով, …

Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Քննարկվեցին ներառական սպորտի խնդիրներն ու բացերը, ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հետագա անելիքներն ու բարեփոխումները։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց մեր երկրում ներառական սպորտի զարգացման գործում Կոալիցիայի հետ համագործակցության վերաբերյալ։ Կ․ Գիլոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ևս դրականորեն է տրամադրված երկրում հաշմանդամային սպորտի …

«Այսօր դժվար է պատկերացնել, որ ամիսներ առաջ ինքնամփոփ տղան, այժմ մեր ամենաակտիվ աշակերտներից մեկն է»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի դասընթացավար

Երկուշաբթի օր, «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Մեկնարկում է անկախ կյանքի հմտությունների և գրաճանաչության հերթական դասը։ Մեր շիկահեր, ժպտերես աշակերտին անհնար է չնկատել․ նա սկսում է զրուցել  ընկերների հետ, հետո հարցնում է ընկեր Աննային, թե այսօր ինչ են սովորելու, հավելում է, որ նախորդ դասին սովորածի պես տանը հաշվել է իր բոլոր գրիչներն ու մատիտները։ «Այսօր արդեն դժվար է պատկերացնել, որ …

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգի և Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ։ Բոլոր երեք նախագծերի նպատակն է ապահովել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումը։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու» նախագծի վերաբերյալ կոալիցիան ներկայացրել է 23, «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու» …

Փնտրում ենք շրջակա միջավայրի/բնապահպանության մասնագետի

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Վայր՝ ք․ Գյումրի, Բաղրամյան 17 Ծրագրի անվանումը՝ «Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» Ծրագրի մասին՝ «Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ …

Հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ: Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամները ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, բարձրաձայնեցին դրանց լուծման հնարավոր ուղիները։ Երկուստեք կարևորվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ընդգծվեց դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Նախագահի թեկնածուն ընդգծեց Հայաստանում մատչելիության հետ կապված խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելիս հաշմանդամություն ունեցող անձանց …