Բաց հրավեր՝ ներկայացնելու հայտեր կոալիցիայի կայքի ստեղծման մրցույթին

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հրավիրում է անհատներին և ընկերություններին՝ ներկայացնելու հայտեր կոալիցիայի կայքի ստեղծման մրցույթին։

Աշխատանքի սկիզբը՝ 2022 թ. ապրիլի 1

Աշխատանքի ավարտը՝ 2022 թ. մայիսի 20

Ծառայություն մատուցողը պետք է կոալիցիայի աշխատակազմի հետ համագործակցությամբ ստեղծի կոալիցիայի երկլեզու (հայերեն և անգլերեն) կայքը։

Կայքը պետք է համապատասխանի անվտանգության պահանջներին և Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.1) հաջողության չափանիշներին (AAA մակարդակ)։ Ծառայություն մատուցողը պետք է ապահովի կայքի վերջնական տարբերակի մատչելիության սերտիֆիկացումը։

Կազմակերպությունը պետք է ապահովի երկու ամիս երաշխիքային սպասարկումը, տրամադրի տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն կազմակերպության թիմին։

 

Անհրաժեշտ պահանջներն են՝

  • Համապատասխան որակավորում և վեբկայքերի պատրաստման առնվազն հինգ տարվա փորձ,
  • Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի կամ համարժեք այլ նորմերի հետ աշխատանքային փորձ,
  • Ստեղծագործականություն և ճկունություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների մասնակցությունը։ Ընկերությունների դեպքում այլ հավասար պայմաններում նախապատվությունը կտրվի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված կամ հաշմանդամություն ունեցող աշխատողներ ունեցող ընկերություններին։

Հայտը պետք է ներառի.

  • Ինքնակենսագրություն (ֆիզիկական անձանց դեպքում) կամ գործունեության նկարագիր (ընկերությունների դեպքում),
  • Պորտֆոլիո (առնվազն 5 համանման նախագծերի հղումներ),
  • Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (ձևը):

Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմայի տողում նշելով «Կայքի պատրաստման ծառայություն» մինչև 2022 թ. մարտի 25-ը:

Դիտարկվելու են միայն հայտարարության պահանջները բավարարող հայտերը։ Հաղթողը որոշվելու է անհրաժեշտ պահանջների (ներառյալ փորձը) համապատասխանության, հարցազրույցի և գնային առաջարկների համադրման արդյունքում։

Հարցերի դեպքում կարող եք գրել Կոալիցիայի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստին։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող թվով 14 կազմակերպություն և 5 անհատ:

Կոալիցիայի նպատակն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի կիրարկմանը:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կայքը ստեղծվելու է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: