«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագիր

Լրատվամիջոցների կողմից լուսաբանումը կարևոր դեր է կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և առկա մարտահրավերների վերաբերյալ հասարակության կրթման և իրազեկման բարձրացման գործում: Հաշմանդամությանը և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առնչվող թեմաների ճիշտ ներկայացումը կարող է փոխել կարծրատիպային ընկալումները և վերացնել խտրականությունը:

Մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները պատրաստ չեն զանգավածային լրատվության միջոցներում ներկայացված լինել՝ իրենց իրավունքների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին բարձրաձայնելու համար համապատասխան հմտությունների բացակայության պատճառով:

Ծրագրի արդյունքում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի լրատվամիջոցների աշխատակիցները, լրագրողները և լրագրության բաժինների ուսանողները.

  • ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող կանանց հետ հարցազրույց վարելու վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
  • կտեղեկանան այն օգտակար խորհուրդներին, որոնք նրանց կօգնեն հաշմանդամության իրավունքահեն լուսաբանմանը,
  • կտեղեկանան, թե ինչպիսի տերմինաբանություն պետք է օգտագործեն:

Ծրագրի արդյունքում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները.

  • կկարողանան հաղթահարել սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված կարծրատիպերը,
  • պատրաստ կլինեն բարձրաձայնել իրենց իրավունքների մասին և ջատագովել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության համար,
  • պատրաստ կլինեն կիսվել իրենց հաջողության պատմություններով,
  • կսովորեն տեսանելի լինել իրենց համայնքներում և լրատվամիջոցներում:

 «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում.

  • Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող և ապագա լրագրողներ և օպերատորներ կվերապատրաստվեն ՝ սովորելով, թե ինչպես է հարկավոր լուսաբանել հաշմանդամության հետ կապված հարցերը լրատվամիջոցներում,
  • կնկարահանվի 10 հեռուստահաղորդում, որոնց ընթացքում դասընթացների ամենաառաջադեմ մասնակիցները կհյուրընկալեն հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների, ովքեր կկիսվեն հաջողության իրենց պատմություններով,
  • ծրագրի թիրախային խմբերի համար կմշակվեն մի շարք տեղեկատվական նյութեր (տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցներ, ձեռնարկներ, պաստառներ և այլն),
  • կանցկացվի իրավազորման եռօրյա աշխատաժողով՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար, որի ընթացքում նրանք կսովորեն հաղորդակցվել և աշխատել լրատվամիջոցների հետ,
  • կնկարահավնվի «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր» խորագրով կարճ ֆիլմը, որը կներկայացնի, թե ինչպես է ծրագիրն օգնել հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին հաղթահարել իրենց կարծրատիպերը:

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։