Բռնության դեմ պայքարը միայն բռնության կանխարգելումը չէ։ Այն նաև նշանակում է ապահովել, որ բռնություն վերապրած յուրաքանչյուր կին կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ՝ անվտանգ, հասանելի և արժանապատիվ աջակցություն։ Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր։ Այս առիթով ամփոփում ենք վերջին ամիսներին իրականացված մեր կարևոր աշխատանքներից մեկը՝ ուղղված բռնություն վերապրած հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար աջակցության ծառայությունների ավելի …
«Մտածում էի՝ ուրիշներն ավելի շատ ունեն օգնության կարիք, քան ես»․ դեպրեսիայից մինչև փոխօգնության աջակցություն
2019 թվականին ընկերուհու հայտնած ծանր լուրը Մարիային վերադարձրեց մանկության ամենացավոտ կետին։ Ընկերուհին պատմել էր, որ քաղցկեղ ունի։ Այդ պահից Մարիան սկսել էր անդադար մտածել մահվան մասին, հաճախ լաց էր լինում և այլևս չէր տեսնում կյանքի իմաստը։ Սկզբում նա չէր հասկանում, թե ինչու է այդ լուրն այդքան ուժեղ ազդել իր հոգեվիճակի վրա։ Հետագայում գիտակցեց, որ ընկերուհու հիվանդությունն արթնացրել էր 11 տարեկանում …
«Կողքից թվում էր՝ ամեն ինչ ունեի, բայց ապրելու ցանկություն չունեի»․ հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելի է
Գեղեցիկ տուն, ապահովված կյանք և ամուսին, որին բոլորը «լավ ու հոգատար» մարդ են համարել։ Այս պատմության մեջ չկան աղմկոտ վեճեր, ֆինանսական ճգնաժամեր կամ կենցաղային ծանր հոգսեր։ Սա մի կնոջ մասին է, որը հոգեկան առողջության լրջագույն խնդիրների առջև կանգնեց միայն մեկ պատճառով՝ իր կողքին ապրող մարդուց չէր ստանում այն հուզական ջերմությունը, որն անհրաժեշտ է մարդուն ապրելու և շնչելու համար։ Աննան (անունը …
Չծնված երեխա, դավաճանություն և ամուսնալուծություն․ ինքնաբավ կյանք՝ հոգեկան ծանր ապրումներից հետո
Այն պահին, երբ Ալլան պատրաստվում էր երկրորդ անգամ մայրանալ, իրականությունը մեկ վայրկյանում փլուզվեց։ Ամուսնու դավաճանության բացահայտումն ու դրան հաջորդած ամուսնալուծությունը դարձան պատճառ, որ ընտանիքի երկրորդ երեխան լույս աշխարհ չեկավ։ «Կյանքում երբեմն հարվածները գալիս են այնտեղից, որտեղից ամենաքիչն ես սպասում։ Սթրեսը, որն ապրում է կինը նման ճգնաժամի պահին, կարող է հասցնել հոգեկան առողջության լուրջ խանգարումների և ստիպել գնալ ծայրահեղ քայլերի», – …
«Ոչ միայն ոտքի կանգնեցի, այլ 2 հրաշք տղաների մայր դարձա»․ լիարժեք կյանքը հոգեկան առողջության խնդրի հետ համատեղելի են
Շրջապատի մարդկանց կարծրատիպային վերաբերմունքն ու ներքին տագնապները երիտասարդ աղջկա համար կարող էին անդառնալի հետևանքներ ունենալ։ 20-ամյա Արմինեն (անունը փոխված է) իրեն ցած նետեց 5-րդ հարկի պատուհանից, որովհետև հավատացել էր, որ հոգեկան առողջության խնդիրը հաղթահարել չի կարողանալու ու շրջապատի կողմից չի ընդունվելու։ «Երիտասարդ էի շատ ու իմ մեջ մտցրել էի, որ ես հոգեկան հիվանդ եմ, ինչպես ասում էին մարդիկ և դա …
«Ագաթ» ՀԿ-ի նախագահը Սլովենիայում մասնակցել է «Անձնական օգնականի ծառայություն և ապաինստիտուցիոնալացում» թեմայով ուսումնական այցի
Հուլիսի 1–2-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը մասնակցել է «Անձնական օգնականի ծառայություն և ապաինստիտուցիոնալացում» թեմայով ուսումնական այցին։ Այցը կազմակերպվել էր Անկախ կյանքի եվրոպական ցանցի՝ ENIL-ի կողմից և հյուրընկալվել Հաշմանդամության տեսության և մշակույթի ասոցիացիայի՝ YHD-ի կողմից։ Այն իրականացվել է PRIDE ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Սլովենիայում անձնական օգնականի ծառայության զարգացման պատմությանը, գործող համակարգին, YHD-ի ծառայություններին։ Այցի կարևոր ուղերձներից …
Անտարբերությունից մինչև աշխատանքային շահագործում. Ինչո՞ւ են «անտեսվում» նրանք, ովքեր ունակ են և ուզում են աշխատել
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը ոչ թե «վտանգավոր է», այլ «խոցելի», և համայնքի դերը նրան պաշտպանելն է, ոչ թե մեկուսացնելը։ Սակայն իրականությունը հաճախ հակառակն է. մեր վախերն ու կարծրատիպերը ստեղծում են անտեսանելի պատեր, որոնց հետևում մարդիկ մնում են բացարձակ միայնակ՝ դառնալով հեշտ թիրախ շահագործողների համար։ 35 տարեկան Մարիամը (անունը փոխված է) հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Տարիներ շարունակ նա լիմոնադի արտադրամասում …
«Դասասենյակի բույսն ավելի կարևոր էր իրենց համար, քան ես»․ ցավ, որը չի երևում
30-ամյա Անիի ձեռքին կարմիր դիպլոմն է, Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը գերազանցությամբ է ավարտել, մասնագիտությամբ հոգեբան է։ Սա Անիի իրականացած երազանքներից ամենամեծն էր։ Անին մանկական ուղեղային կաթված ունի, հենակներով է տեղաշարժվում։ «13 տարեկանից երազել եմ, որ հոգեբան դառնամ, որ շատ փոքր էի, միշտ հետաքրքրում էր, թե ես ինչու եմ սենց։ Այն տարիներին հասարակությունը, և նույնիսկ իմ ընտանիքը, դեռ պատրաստ չէին …
«Ամոթ չէ». հոգեբանը, որը սովորեցնում է չվախենալ սեփական հոգեկան առողջությունից
Հասարակական կարծիքը դեռևս ճնշող է, և մարդիկ հաճախ նախընտրում են լռել՝ խտրականությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Սա է այսօրվա իրականությունը, որի մեջ ապրում են հոգեկան առողջության խնդիր ունեցող հազարավոր անձինք։ 31-ամյա Մոնիկա Հովհաննեսյանն էլ բացառություն չէր։ Մոնիկան 6 տարի առաջ արտերկիր տեղափոխվեց, ամուսնու մոտ, որտեղ էլ սկսվեց նրա կյանքի ծանր ու լուռ պայքարը։ «Արտերկիր տեղափոխվելը, որը գիտակցված ու կշռադատված որոշում …
«Ագաթ» ՀԿ ներկայացուցիչները Ընտրական գործընթացներում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության միջազգային համաժողովին
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը մայիս 26-28-ը մասնակցեց Ընտրական գործընթացներում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության (Cybersecurity, Inclusion and Resilience in Electoral Networks – CIREN)միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։ «Կենսափորձ, մատչելիություն և ընտրություններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում Կարինե Գրիգորյանը ներկայացրեց․ այն փաստը, որ մատչելիությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, քանի որ անմատչելի տեղեկատվական միջավայրը …










