Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները` Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից): Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել …
«Ազատության ճոճանակ»
Ծրագրի նպատակ Բարձրացնել հանրության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նպաստել հանդուրժողականության ձևավորմանը նրանց հանդեպ, մասնավորապես անվասայլակով տեղաշարժվողների իրավունքների պաշտպանությանը` ապահովելով հավասար հնարավորություններ նրանց անվտանգ ժամանցի կազմակերպման համար: Ծրագրի արդյունք Գյումրու «Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ին պատկանող «Պողոսյան պուրակ»-ում տեղադրվեց «Ազատության ճոճանակը», որը եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Այն հատուկ նախագծված և կառուցված է անվասայլակով տեղաշարժվող …