Մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ  բռնության» ծրագիրը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ  բռնության» ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող կանանց բռության դեմ պայքարին: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի …

«Անկախ կյանք» մարզային ֆորում՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի խթանման նպատակով

1387 ծառայություն շուրջ 670 շահառուի. «Անկախ կյանք» միջմարզային ֆորումի ընթացքում ամփոփվեցին Գյումրու «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրին իրենց հաջողված պատմությունները և արձանագրած արդյունքները, իսկ ԱՄՆ-ից տեսակապով միացած փորձագետներն անդրադարձան …

Մարտի 8-ը բոլոր կանանց տոնն է

Կանանց միջազգային տոնը ևս մեկ առիթ է ոչ միայն արժևորելու կանանց ձեռքբերումները և նրանք իրավունքների ապահովումը՝ որպես հասարակության զարգացման գրավական, այլև մտորելու, թե ինչ խնդիրներ ու մարտահրավերներ են առկա մեր երկրում, որոնց բախվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները՝ իրենց իրավունքներն իրացնելիս: Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կրկնակի խոցելի են, և նրանց իրավունքները ոտնահարվում են ոչ միայն գենդերային հիմքով, …

Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Քննարկվեցին ներառական սպորտի խնդիրներն ու բացերը, ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հետագա անելիքներն ու բարեփոխումները։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց մեր երկրում ներառական սպորտի զարգացման գործում Կոալիցիայի հետ համագործակցության վերաբերյալ։ Կ․ Գիլոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ևս դրականորեն է տրամադրված երկրում հաշմանդամային սպորտի …

«Այսօր դժվար է պատկերացնել, որ ամիսներ առաջ ինքնամփոփ տղան, այժմ մեր ամենաակտիվ աշակերտներից մեկն է»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի դասընթացավար

Երկուշաբթի օր, «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Մեկնարկում է անկախ կյանքի հմտությունների և գրաճանաչության հերթական դասը։ Մեր շիկահեր, ժպտերես աշակերտին անհնար է չնկատել․ նա սկսում է զրուցել  ընկերների հետ, հետո հարցնում է ընկեր Աննային, թե այսօր ինչ են սովորելու, հավելում է, որ նախորդ դասին սովորածի պես տանը հաշվել է իր բոլոր գրիչներն ու մատիտները։ «Այսօր արդեն դժվար է պատկերացնել, որ …

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգի և Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ։ Բոլոր երեք նախագծերի նպատակն է ապահովել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումը։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու» նախագծի վերաբերյալ կոալիցիան ներկայացրել է 23, «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու» …

Հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ: Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամները ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, բարձրաձայնեցին դրանց լուծման հնարավոր ուղիները։ Երկուստեք կարևորվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ընդգծվեց դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Նախագահի թեկնածուն ընդգծեց Հայաստանում մատչելիության հետ կապված խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելիս հաշմանդամություն ունեցող անձանց …

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի խթանման հանձնառություն են ստանձնել 25 կառույցներ և անհատներ

Լուսանկարը՝ համայնքային ռեսուրսային ցանցի առաջին առցանց համդիպումը Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության խթանման, նրանց կողմից անկախ կյանքի իրավունքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գաղափարի շուրջ տարբեր շահագրգիռ կառույցների ու անձանց համախմբելու նպատակով «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում (ֆինանասավորումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի) ձևավորեց համայնքային ռեսուրսային ցանց։ Շուրջ մեկ ու կես տարի առաջ ձևավորված …

«Սկսեցի ինձ զգալ համայնքի լիիրավ անդամ»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու

Շիրակի մարզի Թորոսագյուղ համայնքի բնակիչ 35-ամյա Սարգիս Սարգսյանը «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին իմացել է գյուղի համայնքապետարանից։ Այժմ Սարգիսը Կենտրոնի կողմից կազմակերպվող հանդիպումների, քննարկումների ու միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ «Կենտրոնն ինձ կապեց արտաքին աշխարհի հետ`հատկապես այս դժվարին ժամանակահատվածում, երբ, համավարակով պայմանավորված, շատ քիչ եմ տնից դուրս գալիս։ Ես սկսեցի զգալ ինձ համայնքի լիիրավ անդամ, ով հնարավորություն ունի հաղորդակցվել …

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները միավորում են ջանքերը՝ որպես հզոր իրավապաշտպան Կոալիցիա

Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մասնակցությամբ մեկնարկեց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ռազմավարության պլանավորման եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կոալիցիայի անդամ կազմակերպություններից։ Աշխատաժողովն անցկացվում է Եվորպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում։ «Այսօր մեկ վայրում հավաքվել են Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում տարիներ շարունակ …