Մայիսի 19-ին ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվեց «Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ որոշման նախագիծը, որն ընդգրկում է նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկները: Կոալիցիայի կողմից մի շարք առաջակներ են ներկայացվել նախագծում առկա կարծրատիպային եւ ոչ հստակ …
Աշխատաժողով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման և դպրոցում նրանց ներառման շուրջ
Մայիսի 19-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Մենք կարող ենք» ՀԿ-ն անցկացրեց աշխատաժողով Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում (ՏՄԱԿ): Աշխատաժողովին մասնակցել են ուսուցիչներ, փոխտնօրեններ, ծնողներ, ուսուցչի օգնականներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, լոգոպետներ: Աշխատաժողովին մասնակիցներն անդրադարձել են ծնող-ուսուցիչ-երեխա համագործակցության կարևորությանը՝ երեխային դպրոցական կյանքում ներառելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև «Մենք կարող ենք» ՀԿ-ի կողմից ստեղծված «Արեգակ» կրթական զարգացնող վեբ հավելվածը, որը …
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ ՀՀ կառավարության որոշման նախագծին
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Առաջարկություններրի մեծ մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի։ Ամբողջությամբ ընդունված առաջարկներն են՝ ամբողջ ծրագրի վերանայման, նպատակների հստակեցման, յուրաքանչյուր նպատակին հասնելու գործողությունների ամբողջական ցանկի չափելի արդյունքներով և իրատեսական ժամկետների ընդգրկման ապահովում, միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի …
Գյումրեցի լրագրողները բարելավեցին իրենց գիտելիքները գենդերային և հաշմանդամության թեմաներով լուսաբանումների վերաբերյալ
Լրատվամիջոցների ավելի քան 29 ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և լրագրության բաժնի ուսանողներ բարելավեցին գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ իրենց գիտելիքները «Հաշմանդամություն և մեդիա» պիլոտային դասընթացի ընթացքում: Դասընթացն անցկացվեց մայիսի 14-ին Գյումրիում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից` «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: «Դասընթացի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների կարողությունները, թե …
Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով
Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ համալսարանի ուսանողների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Հուշագիրը ստորագրվեց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից: …
Աշխատանքային ոտնահարված իրավունքներ. հայցվորը պնդում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկվելու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ամիսներ առաջ աշխատանքից ազատված Արմինե Ավետիսյանը (անունը փոփոխված է) դիմել է Կոալիցիային՝ իր աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով: Արմինեն, ով ունի երրորդ կարգի հաշմանդամություն (հենաշարժական խնդիր) ազատվել է երկարամյա աշխատանքից։ Արմինեն կարծում է, որ աշխատանքից նրա ազատումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա հաշմանդամությամբ, ինչը կարող է դժվարացնել նրա տեղաշարժումը, առավելեւս ոչ մատչելի, չհարմարեցված միջավայրում. «Այլ օբյեկտիվ պատճառ, որի հիման վրա ինձ …
Անկախ կյանքի եվրոպական օրը Գյումրիում
Այսօր՝ մայիսի 5-ին, հաշմանդամություն ունեցող անձինք ողջ Եվրոպայում նշում են Անկախ կյանքի եվրոպական օրը: Օրվա կապակցությամբ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և շահառուները Գյումրիի կենտրոնում անցկացրին իրազեկման ակցիա: Անցորդները տեղեկանում էին անկախ կյանքի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին, ստանում անկախ կյանքի գաղափարի, փիլիսոփայության և սկզբունքների վերաբերյալ կարգախոսներով մագնիսներ և կպչուն պիտակներ: Մոտ երկու տարի առաջ ԱՄՆ Միջազգային …
«Ցայգ» ՀԸ և «Ագաթ» ՀԿ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը և ստանձնելով հանձնառություն նպաստելու ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչպես նաև նրանց իրազեկմանը հաշմանդամության` մարդու իրավունքների մոդելի, հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատելու և հաղորդակցվելու, հաշմանդամությանն առնչվող ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում …
«Ցայգ» հեռուստաընկերությունը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով
«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:Հուշագիրը ստորագրվեց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի կողմից: «Լինելով մարզային …
«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագիր
Լրատվամիջոցների կողմից լուսաբանումը կարևոր դեր է կատարում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և առկա մարտահրավերների վերաբերյալ հասարակության կրթման և իրազեկման բարձրացման գործում: Հաշմանդամությանը և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առնչվող թեմաների ճիշտ ներկայացումը կարող է փոխել կարծրատիպային ընկալումները և վերացնել խտրականությունը: Մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները պատրաստ չեն զանգավածային լրատվության միջոցներում ներկայացված լինել՝ իրենց իրավունքների, մարտահրավերների և ձեռքբերումների …