ԱԳԱԹ տարբերանշան

Բոլորը կարող են 2

2010թ.ապրիլ- նոյեմբեր  2010 թ. ապրիլի 1-ից  «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրեց  «Բոլորը կարող են 2»  ծրագիրը: Այն ֆինանսավորվում էր  «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի» կողմից: Ծրագրի տևողությունն 8 ամիս էր:  «Ագաթ» հկ-ի նախաձեռնություններից էր բարձրացնել Շիրակի մարզում հասարակության իրազեկությունը հաշմանդամների ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ: Իրականացվեցին կլոր սեղաններ Շիրակի մարզի հինգ կենտրոններում (Անի, Ախուրյան, Արթիկ,Աշոցք, Ամասիա)` գյուղապետարանների, …

«Ագաթ» ԻԼՌԿ-ի աշխատակիցները վերապատրաստվել են

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները “Ագաթ” անկախ կյանքի ռեսուրսային կենտրոնի (ԻԼՐԿ) աշխատակիցների համար անցկացրեցին դասընթացների շարք: Նոր աշխատակիցները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:

Ամերիկյան անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների փորձը կկիրառվի Գյումրիում նմանատիպ կենտրոն հիմնելիս

Ամերիկյան անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների փորձը կկիրառվի Գյումրիում նմանատիպ կենտրոն հիմնելիս

Ի՞նչ է անկախ կյանքը, ինչպիսի՞ ռեսուրսներ, հմտություններ և հնարավորություններ են հարկավոր հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքով ապրելու համար, ինչպիսի՞ առաքելությամբ և տեսլականով պետք է առաջնորդվի անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը և ի՞նչ ծառfայություններ պետք է այն մատուցի: Այս և այլ հարցեր քննարկվեցին գործընկեր Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության և ԱՄՆ-ի անկախ կյանքի առաջատար փորձագետների՝ Կալիֆորնիայի անկախ կյանքի կենտրոնների հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա …

ԱԳԱԹ տարբերանշան

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն՝ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի հանրային կապերի մասնագետ Աշխատանքի ծավալ՝       40% զբաղվածություն Տևողություն՝                    մինչև 30 ապրիլի 2023 թ․ Աշխատանքի սկիզբ՝       10 օգոստոսի 2022 թ․ Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 7 օգոստոսի 2022 թ. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում …

ԱԳԱԹ տարբերանշան

ԵՄ-ն և գործընկերները մեկնարկել են հայաստանյան ՔՀԿ-ների աջակցության ծրագիր

Հունիս 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի մարզային շնորհանդեսը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև շահառուներին՝ մասնավորապես խոցելի խմբերին սպասարկելու գործում:   Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների …

Աշխատանքի հայտարարություն. Հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետ

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Վայր՝  ք. Գյումրի, Բաղրամյան 17 Աշխատանքի Սկիզբ՝ հուլիսի 18 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 5 հուլիսի, 2022 թ.: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաղորդակցության և հանրային կապերի (PR) մասնագետի։ Աշխատանքային պարտականություններ՝ Պլանավորել, մշակել և իրագործել հանրային կապերի գործողություններ, Ակտիվորեն համագործակցել և համաձայնեցնել կատարած աշխատանքը կազմակերպության հաղորդակցության …

TOT. հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար

Հունիսի 15-17-ը Գյումրիում տեղի ունեցան «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի եռօրյա դասընթացները։ Դասընթացներին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հաշմանդամություն ունեցող 30 կանայք ու աղջիկներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը, ով ողջունեց մասնակիցներին և կոչ արեց լինել ուժեղ ու ակտիվ։ Առաջին օրը դասընթացավարները ծանոթացան առաջնորդության հմտություններին և հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական …

Սահմանադրական բարեփոխումների ներառականության հարցը կոալիցիայի օրակարգում է

Հունիսի 15-ին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի  անդամ «Լիարժեք կյանք» ՀԿ֊ի նախաձեռնությամբ կոալիցիայի անդամները հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի և մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանի հետ։ Կոալիցիայի անդամները կարևորեցին սահմանադրական բարեփոխումներին վերաբերող գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղակի մասնակցությունը և այդ փոփոխությունների արդյունքում մի փաստաթղթի ձևավորումը, որը կարտացոլի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների սկզբունքները։ Քննարկմանը Կոալիցիայի կողմից ներկայացվեցին ՀՀ Սահմանադրության մեջ …

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները մասնակցեցին Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

2022 թ. հունիսի 13-ին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը և կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող Անուշ Ասլանյանը մասնակցեցին Եղեգնաձորում կայացած Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստին: Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց Կոալիցիայի ներկայացուցիչներին: Մուշեղ Հովսեփյանը և Անուշ Ասլանյանը ներկայացրին Կոալիցիայի կառուցվածքը, նպատակը, ընդգրկվածությունը, անդրադարձան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ներկայումս Կոալիցիայի կողմից …

Դասընթաց` Տավուշի մարզի ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն  Անցկացման վայր՝ ք․ Իջևան Դասընթացի օր ՝ Հունիսի 20 Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  2022 թվ․, հունիսի 19 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Տավուշի մարզի ԶԼՄ ներկայացուցիչներին` լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորներին,  թղթակիցներին և լրագրությամբ զբաղվող ուսանողներին, մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին: Դասընթացի նպատակն …