ԱԳԱԹ տարբերանշան

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն՝ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի հանրային կապերի մասնագետ

Աշխատանքի ծավալ՝       40% զբաղվածություն

Տևողություն՝                    մինչև 30 ապրիլի 2023 թ․

Աշխատանքի սկիզբ՝       10 օգոստոսի 2022 թ․

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 7 օգոստոսի 2022 թ.

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է ծրագրի հանրային կապերի մասնագետի (PR specialist) թափուր աշխատատեղի մրցույթ։

Ծրագրի հանրային կապերի պատասխանատուն հաշվետու է ծրագրի ղեկավարին և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգողին։

Աշխատանքային պարտականություններ՝

  • սերտորեն համագործակցել Կոալիցիայի հաղորդակցության հանձնաժողովի համակարգողի հետ,
  • ապահովել ծրագրի շրջանակներում Կոալիցիայի կողմից իրականացվող գործողությունների տեսանելիությունը,
  • մշտապես թարմացնել Կոալիցիայի Ֆեյսբուքյան էջը, խթանել հետևորդների թվի կայուն աճը, հետևել էջում գրառումներին և մեկնաբանություններին,
  • սերտ համագործակցությամբ աշխատել Կոալիցայի նոր ստեղծվող կայքի դիզայների հետ, ապահովել կայքի և դրա առանձին բաժինների բովանդակությունը և անխափան աշխատանքը,
  • լուսաբանել ծրագրային գործողությունները, գրել, խմբագրել և տարածել հայտարարություններ, մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ կազմակերպության սոցիալական հարթակների, կայքի և այլ մեդիա միջոցների համար,
  •  պատրաստել թեմատիկ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները և աշխատաժողովները լուսաբանող նյութեր,
  • իրականացնել կազմակերպությանը վերաբերող բոլոր նյութերի մշտադիտարկումը ԶԼՄ-ներում,
  • մասնակցել արտագնա հանդիպումներին, անհրաժեշտության դեպքում ծրագրային թիմի հետ մեկնել այլ մարզեր և քաղաքներ,
  • կազմել և ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ,
  • կատարել հանրային կապերի մասնագետի պարտականությունից բխող այլ աշխատանքներ։

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում,
  • նվազագույնը երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում,
  • գրաֆիկական ծրագրերի իմացություն, համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ, թվային գրագիտություն,
  • անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • հաշվետվությունների կազմման գերազանց հմտություններ,
  • ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։
  • ոչ խտրական (զգայուն) գրավոր ու բանավոր խոսք։

 Դիմելու ընթացակարգ

Համապատասխան որակավորում և հմտություններ ունեցող անձինք կարող են մինչև ս.թ. օգոստոսի 7-ը ներկայացնել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրվածության նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Հանրային կապերի մասնագետ»։

Առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:                              

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077-043-042  հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին։

Հայտարարությունը տարածվում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: