Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները մասնակցեցին Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

2022 թ. հունիսի 13-ին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը և կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող Անուշ Ասլանյանը մասնակցեցին Եղեգնաձորում կայացած Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստին:
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց Կոալիցիայի ներկայացուցիչներին: Մուշեղ Հովսեփյանը և Անուշ Ասլանյանը ներկայացրին Կոալիցիայի կառուցվածքը, նպատակը, ընդգրկվածությունը, անդրադարձան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ներկայումս Կոալիցիայի կողմից իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրին:
Մուշեղ Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել և Կոալիցիայի փորձագիտական ներուժով անհրաժեշտության դեպքում աջակցել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով իրականացվող գործընթացներին:
Կոալիցիայի ներկայացուցիչներն անդրադարձան ներկաների կողմից բարձրացված հարցերին: Կողմերը հույս հայտնեցին, որ արդյունավետ հանդիպումը շարունակական համագործակցությանսկիզբը կդառնա:
նաև պատասխանեցին հանձնաժողովի անդամներին հուզող հարցերին: Երկուստեք գոհունակություն հայտնվեց հանդիպման արդյունավետության վերաբերյալ։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարը՝ Վայոց ձորի մարզպետարանի