ԱԳԱԹ տարբերանշան

Բոլորը կարող են 2

2010թ.ապրիլ- նոյեմբեր

 2010 թ. ապրիլի 1-ից  «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրեց  «Բոլորը կարող են 2»  ծրագիրը: Այն ֆինանսավորվում էր  «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի» կողմից: Ծրագրի տևողությունն 8 ամիս էր:
 «Ագաթ» հկ-ի նախաձեռնություններից էր բարձրացնել Շիրակի մարզում հասարակության իրազեկությունը հաշմանդամների ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ: Իրականացվեցին կլոր սեղաններ Շիրակի մարզի հինգ կենտրոններում (Անի, Ախուրյան, Արթիկ,Աշոցք, Ամասիա)` գյուղապետարանների, խնամքի կենտրոնների, հաշմանդամների և համայնքի մասնակցությամբ: Այս ծրագրի շահառուներն էին վերոնշյալ տարածաշրջանների  և Գյումրու թվով 40 հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները :
«Ագաթ» հկ-ն իրականացրեց լիդերության,  անգլերենի, ժեստերի լեզվի, վարսահարդարության,  համակարգչային օպերատորության, սեղանի ձևավորման, տորթերի և թխվածքների պատրաստման, ձեռագործության  և ուլունքագործության, դիմահարդարման, լողի, այգեգործության, ընդհանուր զարգացման, ուղղագրության և ուղղախոսության դասընթացներ:
Այս ծրագրի շրջանակներում «Ագաթ» հկ-ն համագործակցեց Երևանի «Դիալոգ» կենտրոնի հետ. մեր կենտրոնի  սոցիալական աշխատողը և հոգեբանը մասնակցեցին  ժեստերի լեզվի դասընթացներին և ստացան համապատասխան վկայականներ: Նրանք անցկացրեցին ժեստերի լեզվով դասընթացներ խուլ և թույլ լսողություն ունեցող շահառուների համար: Կենտրոնի հոգեբանի կողմից շահառուներին տրվեց հոգեբանական խորհրդատվություն. իրականացվեց անհատական և խմբային աշխատանք:
 «Ագաթ» հկ-ի կողմից կազմակերպվեցին տարբեր մշակութային միջոցառումներ, ազգային տոներին նվիրված միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրում, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: