Ինտերակտիվ ցուցահանդես՝ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների մասնակցությամբ

Մայիսի 27-ին, Երևանում «Մենք Կարող ենք»  մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ-ն իրականացրեց ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի շրջանակներում: 

Կազմակերպության կողմից անցկացվող լուսանկարչության դասընթացների մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները: «Մեր Մենք այսօր փորձում ենք մշակույթի միջոցով հանրությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկել,- նշում է «Մենք կարող ենք» ՀԿ-ի նախագահ Արմինե Սահակյանը,- այս միջոցառումը մի հարկի տակ է հավաքել   հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների և երիտասարդների՝ տալով նրանց միասին սովորելու, ստեղծագործելու, ընկերանալու, ինչն էլ իր հերթին կնպաստի ներառմանը»:  

Մասնակիցները տեղում կարճատև վարպետաց դաս անցան՝ սովորելով լուսանկարել, ապա, իրենց գիտելիքները կիրառելով, լուսանկարեցին և լուսանկարվեցին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրենց պատրաստած ուղերձներով:

Կազմակերպիչները հավելում են՝ միջոցառման նպատակներից մեկն էլ հանրության մոտ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունների մասին դրական վերաբերմունքի ձևավորումն էր: 

 

«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: