Դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն 

Անցկացման վայր՝ Գյումրի

Դասընթացի անցկացում՝ Հունիս

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  Մայիսի 25

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին մասնակցելու եռօրյա դասընթացավարների  դասընթացի: 

Դասընթացի թեմաներն են՝

  • առաջնորդություն,
  • կանանց իրավունքներ, սեռական և վերարտադրողական իրավունքներ,
  • գենդեր,
  • հաշմանդամության և գենդերային հիմքով խտրականություն և բռնություն,
  • մեդիայի օգտագործումը, որպես սոցիալական փոփոխության և խտրականության դեմ պայքարի միջոց,
  • դասընթացների պլանավորման, գնահատման և վարման տեխնիկա հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար,
  • ժամանակի կառավարում և հաշվետվությունների կազմում,
  • գործողությունների պլանավորում և իրականացում

Դասընթացները վարելու են հաշմանդամության, կանանց և մարդու իրավունքների ոլորտներում լավագույն փորձագետները: Դասընթացներն ուղեկցվելու են ժեստերի լեզվի թարգմանությամբ: Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ: 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կազմակերպելու և վարելու են հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին զորեղացնող դասընթացներ իրենց համայնքներում:
Կազմակերպությունը կփոխհատուցի մասնակիցների տրանսպորտային և կեցության  ծախսերը:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներով հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով  հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +374 77 043 042 հեռախոսահամարին:

Դասընթացներն իրականացվում են «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության և բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ  հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց համար:

Ծրագիրն իրականացվում է Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի «Հավասար իրավունքներ գործողության մեջ» հիմնադրամի (ERA Fund) ֆինանսավորմամբ։