Աշխատանքի հայտարարություն. ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ

Պաշտոն՝   Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համայնքային հանդիպումների, աշխատաժողովների և ենթադրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ 

Աշխատաժամանակ՝   40% զբաղվածություն

Տևողություն՝        մինչև 30 ապրիլի, 2023թ․

Աշխատանքի սկիզբ՝   13 հունիսի, 2022թ․

Վայրը`                             Հայաստանի Հանրապետություն

 «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հայտարարում է Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերի և համայնքային հանդիպումների, աշխատաժողովների մշտադիտարկման և գնահատման մասնագետի  թափուր աշխատատեղի մրցույթ:

Մշտադիտարկման և գնահատման մասնագետը հաշվետու է ծրագրի ղեկավարին և Կոալիցիայի համակարգողին: 

 Աշխատանքային պարտականություններ՝

  • մշակել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող ենթադրամաշնորհային  ծրագրերի, համայնքային հանդիպումների և աշխատաժողովների մշտադիտարկման և գնահատման համար անհրաժեշտ մշտադիտարկման և գնահատման պլաններ, գործիքակազմ ու միջոցներ, կազմել մշտադիտարկման և գնահատման ձևաթղթեր, այդ թվում՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվություն։
  • սերտորեն աշխատել ծրագրային թիմի հետ՝ մշակելու ծրագրի արդյունավետության չափման ցուցիչներ,
  • հետևել և հավաքագրել տվյալներ ցուցիչների և  ենթադրամաշնորհային ծրագրերի, համայնքային հանդիպումների,  աշխատաժողովների հաշվետվությունների վերաբերյալ,
  •  այցելել հանդիպումների, ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման վայրեր,
  •  վերլուծել տվյալները և ներկայացնել ծրագրային հաշվետվություն ըստ պահանջի
  • ծրագրային թիմին տրամադրել տեխնիկական աջակցություն մշտադիտարկման և գնահատման հարցում և փաստերի վրա հիմնված խորհուրդներ,
  • կատարել մշտադիտարկման և գնահատման մասնագետի պարտականությունից բխող այլ աշխատանքներ։

  Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  •   Բարձրագույն կրթություն, նախընտրելի է սոցիալական գիտությունների ոլորտում,
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման և գնահատման ոլորտում,
  • մշտադիտարկման և գնահատման մեթոդների՝ այդ թվում քանակական և որակական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության խորն իմացություն,
  • ծրագրի արդյունավետությանը հետևելու նպատակով մշտադիտարկման և գնահատման համակարգի ստեղծման և օգտագործման փորձ,
  • վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,
  •  հաշվետվությունների կազմման գերազանց հմտություններ,
  • անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր,
  •  ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն։

 Դիմելու ընթացակարգը․

Համապատասխան որակավորում և հմտություններ ունեցող անձինք կարող են ներկայացնել  իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրվածության նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով  [email protected]  հասցեին մինչև ս.թ  հունիսի 5-ը։

Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ», Անուն ազգանուն։

 

Հայտարարությունը տարածվում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: