«Առաջնորդությունը և ներառականությունը սկսվում են մեզանից». Գյումրիում նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը տեղի ունեցավ միջոցառում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդմանը և հասարակության մեջ նրանց ներառմանը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Ագաթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը ներկայացրեց բազմազան ծրագիր, որը ընդգծեց հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը և մարտահրավերները: Միջոցառումը մեկնարկեց Գյումրու մտորումների թատրոնի «Ստվերներից այն կողմ» ներկայացման պրեմիերայով։ Ներկայացումը լույս է սփռում հաշմանդամություն ունեցող կանանց հաճախ …

Հստակ քայլերով դեպի նոր հաջողություն․Անուշի նոր մասնագիտական ձեռքբերումները

Դեղագետ Անուշը կյանքում տարբեր աշխատանքներ կատարելուց հետո թվում էր թե հստակ գտել է իր ուղին՝ սպասարկման ոլորտն է, բայց նորությունների և կրթության սիրահարը չէր կարող կանգ առնել։ Այն ինչ հասարակության համար թերություն է, իր համար առավելություն է։ Ֆիզիկական խնդիրը ոչ թե խոչընդոտ, այլ ավելի ուշադիր և մանրակրկիտ աշխատելու պատճառ է դարձել։ Խոհարարություն, այժմ էլ ձեռագործություն, երկուսն էլ արագություն, կենտրոնացվածություն և …

Ձեռագործությունը՝ տրավմաները հաղթահարելու միջոց

«Եթե ես չեմ կարողանում քարտեզի վրա իմ տունը գտնել, ինչպես աշխարհագրություն դասավանդեմ»,-Մարալ Աղաջանյան։ Մարալը Գյումրիում է ապրում 2023թվականի սեպտեմբերից։ Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների նման ամուսնու և չորս երեխաների հետ գրեթե 1 տարի շրջափակումից հետո հաստատվեց Գյումրիում։ Անցած և ներկա դժվարություններից չի խոսում։ Մոտ մեկ ամիս է «Ագաթում» հաճախում է ձեռագործության դասերի, ասում է առաջին անգամ է ձեռագործությամբ զբաղվում, մասնագիտությամբ …