ԵՄ-ն և գործընկերները մեկնարկել են հայաստանյան ՔՀԿ-ների աջակցության ծրագիր

Հունիս 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի մարզային շնորհանդեսը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև շահառուներին՝ մասնավորապես խոցելի խմբերին սպասարկելու գործում:   Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների …

TOT.հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար

Հունիսի 15-17-ը Գյումրիում տեղի ունեցան «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի եռօրյա դասընթացները։ Դասընթացներին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հաշմանդամություն ունեցող 30 կանայք ու աղջիկներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը, ով ողջունեց մասնակիցներին և կոչ արեց լինել ուժեղ ու ակտիվ։ Առաջին օրը դասընթացավարները ծանոթացան առաջնորդության հմտություններին և հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական …

Դասընթաց` Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների

Կազմակերպություն՝  «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն  Անցկացման վայր՝ ք․ Վանաձոր Դասընթացի օր ՝ Հունիսի 2 Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝  2022 թվ․, հունիսի 1 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչներին` լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորներին,  թղթակիցներին և լրագրությամբ զբաղվող ուսանողներին, մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին:   Դասընթացի …

Գյումրեցի լրագրողները բարելավեցին իրենց գիտելիքները գենդերային և հաշմանդամության թեմաներով լուսաբանումների վերաբերյալ

Լրատվամիջոցների ավելի քան 29 ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և լրագրության բաժնի ուսանողներ բարելավեցին գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ իրենց գիտելիքները «Հաշմանդամություն և մեդիա» պիլոտային դասընթացի ընթացքում:  Դասընթացն անցկացվեց մայիսի 14-ին Գյումրիում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից` «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: «Դասընթացի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների կարողությունները, թե  …

Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով

Շիրակի պետական համալսարանը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ համալսարանի ուսանողների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Հուշագիրը ստորագրվեց  «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից: …

Աշխատանքային ոտնահարված իրավունքներ. հայցվորը պնդում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկվելու պատճառով հեռացվել է աշխատանքից

Ամիսներ առաջ աշխատանքից ազատված Արմինե Ավետիսյանը (անունը փոփոխված է) դիմել է Կոալիցիային՝ իր աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով: Արմինեն, ով ունի երրորդ կարգի հաշմանդամություն (հենաշարժական խնդիր) ազատվել է երկարամյա աշխատանքից։ Արմինեն կարծում է, որ աշխատանքից նրա ազատումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա հաշմանդամությամբ, ինչը կարող է դժվարացնել նրա տեղաշարժումը, առավելեւս ոչ մատչելի, չհարմարեցված միջավայրում. «Այլ օբյեկտիվ պատճառ, որի հիման վրա ինձ …

Անկախ կյանքի եվրոպական օրը Գյումրիում

Այսօր՝ մայիսի 5-ին, հաշմանդամություն ունեցող անձինք ողջ Եվրոպայում նշում են Անկախ կյանքի եվրոպական օրը: Օրվա կապակցությամբ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և շահառուները  Գյումրիի կենտրոնում անցկացրին իրազեկման ակցիա: Անցորդները տեղեկանում էին անկախ կյանքի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին, ստանում անկախ կյանքի գաղափարի, փիլիսոփայության և սկզբունքների վերաբերյալ կարգախոսներով մագնիսներ և կպչուն պիտակներ:  Մոտ երկու տարի առաջ ԱՄՆ Միջազգային …

«Ցայգ» ՀԸ և «Ագաթ» ՀԿ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը և ստանձնելով հանձնառություն նպաստելու ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչպես նաև նրանց իրազեկմանը հաշմանդամության` մարդու իրավունքների մոդելի, հաշմանդամություն ունեցող կանանց հետ աշխատելու և հաղորդակցվելու, հաշմանդամությանն առնչվող ճիշտ տերմինաբանություն օգտագործելու վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում …

«Ցայգ» հեռուստաընկերությունը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով

«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:Հուշագիրը ստորագրվեց  «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում: Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի կողմից: «Լինելով մարզային …

Հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի հետ: Հանդիպման ընթացքում կոալիցիայի անդամները ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, բարձրաձայնեցին դրանց լուծման հնարավոր ուղիները։ Երկուստեք կարևորվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ընդգծվեց դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Նախագահի թեկնածուն ընդգծեց Հայաստանում մատչելիության հետ կապված խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելիս հաշմանդամություն ունեցող անձանց …