Տևողություն`2007թ.դեկտեմբեր-2008թ մայիս «Ընդհանուր աջակցություն» ծրագիրը ֆինանսավորվում էր Կանանց գլոբալ հիմնադրամի կողմից: Ծրագրի գործողություններ Իրականացնել տուն-այցեր` 16-40 տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների` առաջին շահառուների ընտրության համար: Կազմակերպել դասընթացներ` առաջնորդություն, ծրագրերի նախագծում և կառավարում, կենսական ճշմարտություններ, ընտրականգործընթացներ, աշխատանք լրատվամիջոցների հետ և ինքնապաշտպանություն թեմաներով:
«Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում»
Տևողություն`2019-2022 Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության …
«Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար արևելյան գործընկերության վեց երկրներում»
Տևողությունը՝ 01․12․2022-01․05․2023 «Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ներգրավել արևելյան գործընկերության վեց երկրների որոշում կայացնողներին, համայնքային ՔՀԿ-ներին` նորարար լուծումների միջոցով վերացնելու …
«Ընտրություններ բոլորի համար»
Տևողություն՝ 2018թ․ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում դասընթացներ է անցկացնել Հայաստանի տարածաշրջաններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում: Դասընթացների նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական գործընթացներին: Արդյունքում ընտրվել են դասընթացի 35 մասնակիցներ, ովքեր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի …
«Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն»
Տևողություն՝ 2019թ․ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացնում է «Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն» ծրագիրը: «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց …
«Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում․Քաղաքական մատչելիություն և ներառում»
Տևողություն՝ Դեկտեմբերի 1, 2019 -Մայիսի 31 2020 Ծրագրի նպատակն է ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ` քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը: Ծրագրի գործողություններ․ ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող ՍԵՊՊԱ («Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում») ծրագրի «Քաղաքական մատչելիություն և ներառում» …
DISENEX+East։ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ձեռնարկատիրություն
Տևողություն՝ 2021թ․ DISENEX+East ծրագիրը նվիրված է Արևելյան գորընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանում և Գերմանիայում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը՝ նրանց սոցիալական ձեռնարկատիրության մեջ ներգրավելու միջոցով։ Ծրագրի ընթացքում վերոնշյալ երկրներում գործող թվով 7 հասարակական կազմակերպություններից բաղկացած թիմերը կպատրաստեն մոտիվացնող ֆիլմերի շարք, կընտրեն և կներկայացնեն սոցիալական ձեռնարկատիրության հմտություններ ուսուցանող դասընթացներ, ինչպես նաև կուսումնասիրեն սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ …
«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում»
Տևողությունը՝ 19.02.2022 -31.03.2023 Ծրագրի նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների իրազեկության բարձրացումը`հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ։ Ծրագրի հիմնական գործողություններն են Կարողությունների զարգացում և տեղեկատվական նյութերի պատրաստում` ԶԼՄ-ների կողմից հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին դրական ներկայացման և գենդերազգայուն լուսաբանման վերաբերյալ: Դասընթացներ` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի թվով 60 ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների համար: «Գենդեր …
«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն»
Տևողությունը՝ Մայիսի 1, 2023 – Մարտի 15, 2024 Ծրագրի նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող առաջնորդների կարողությունները, ապահովել անկախ կյանքի սկզբունքների կիրառումը և դրանով իսկ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունն ու լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող …
«Վերականգնում արվեստով.Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում մշակութային արտահայտման միջոցով»
Տևողությունը Մայիսի 15-օգոստոսի 30-ը, 2024 թվական Ծրագրի նպատակն է օգտագործել մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը: Ստեղծել ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարող են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր: Ծրագրի թիրախ խումբն են Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող և …