Տևողություն՝ 2018թ․
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին:
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում դասընթացներ է անցկացնել Հայաստանի տարածաշրջաններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում:
Դասընթացների նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական գործընթացներին: Արդյունքում ընտրվել են դասընթացի 35 մասնակիցներ, ովքեր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կվերապատրաստվեն որպես դիտորդներ և առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների օրը կիրականացնեն դիտորդական առաքելություն:
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: