«Դեպի անկախ կյանք. Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում»

Տևողություն`2019-2022 Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության …

«Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար արևելյան գործընկերության վեց երկրներում»

Տևողությունը՝ 01․12․2022-01․05․2023 «Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ներգրավել արևելյան գործընկերության վեց երկրների որոշում կայացնողներին, համայնքային ՔՀԿ-ներին` նորարար լուծումների միջոցով վերացնելու …

«Ընտրություններ բոլորի համար»

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներում. «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում դասընթացներ կանցկացնի Հայաստանի տարածաշրջաններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում: Դասընթացների նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական գործընթացներին: Արդյունքում կընտրվեն դասընթացի 35 մասնակիցներ, ովքեր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կվերապատրաստվեն …

«Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն»

[su_spoiler title=”Ովքեր են իրականացնում” style=”fancy” icon=”chevron”]Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհով «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացնում է «Մարդու իրավունքների և արդարադատության մատչելիություն» ծրագիրը: «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: [/su_spoiler] [su_spoiler title=”Ծրագրի նպատակը” style=”fancy” icon=”chevron”]Ծրագրի նպատակն …

«Քաղաքական մատչելիություն և ներառում»

Հայաստանի բոլոր 2000 ընտրատեղամասերի մատչելիության գնահատում, ընտրական գործընթացները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելուն ուղղված առաջարկների մշակում: Սրանք միայն մի քանիսն են այն գործողություններից, որոնք իրականացվելու են «Քաղաքական մատչելիություն և ներառում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն, USAID) կողմից ֆինանսավորվող ՍԵՊՊԱ («Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում») ծրագրի հերթական բաղադրիչը, որն իրականացվում …

Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում: Քաղաքական մատչելիություն և ներառում

Ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 6 %-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Իրենց ընտրական իրավունքը իրացնելիս հաշմանդամություն ունեցող քաղաքացիները բախվում են ընտրական տեղամասային կենտրոնների անմատչելիության, մատչելի տեղեկատվության բացակայության և այլ խնդիրների: Ծրագրի նպատակն է ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ` քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը: ԱՄՆ ՄԶԳ-ի …

DISENEX+East։ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ձեռնարկատիրություն

DISENEX+East ծրագիրը նվիրված է Արևելյան գորընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանում և Գերմանիայում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը՝ նրանց սոցիալական ձեռնարկատիրության մեջ ներգրավելու միջոցով։ Ծրագրի ընթացքում վերոնշյալ երկրներում գործող թվով 7 հասարակական կազմակերպություններից բաղկացած թիմերը կպատրաստեն մոտիվացնող ֆիլմերի շարք, կընտրեն և կներկայացնեն սոցիալական ձեռնարկատիրության հմտություններ ուսուցանող դասընթացներ, ինչպես նաև կուսումնասիրեն սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ ազգային օրենսդրությունը։ …

«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում»

Տևողությունը՝ 19.02.2022 -31.03.2023 Ծրագրի նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների իրազեկության բարձրացումը`հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ։ Ծրագրի հիմնական գործողություններն են Կարողությունների զարգացում և տեղեկատվական նյութերի պատրաստում` ԶԼՄ-ների կողմից հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին դրական ներկայացման և գենդերազգայուն լուսաբանման վերաբերյալ: Դասընթացներ` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի թվով 60 ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների, լրագրության բաժնի ուսանողների համար: «Գենդեր …

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն»

Տևողությունը՝ Մայիսի 1, 2023 – Մարտի 15, 2024 Ծրագրի նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող առաջնորդների կարողությունները, ապահովել անկախ կյանքի սկզբունքների կիրառումը և դրանով իսկ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունն ու լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող …

«Վերականգնում արվեստով.Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում մշակութային արտահայտման միջոցով»

Տևողությունը Մայիսի 15-օգոստոսի 30-ը, 2024 թվական Ծրագրի նպատակն է օգտագործել մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը: Ստեղծել ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարող են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր: Ծրագրի թիրախ խումբն են Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող և …