ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ «Ագաթ» ՀԿ շենքի ներքին և արտաքին վերանորոգման, հարդարման, շինարարական աշխատանքների իրականացման համար

Գյումրու «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Ջամբուլի փողոց 8/5 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերակառուցման, վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման, շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Շիրակի մարզում (ք․ Գյումրի, Ջամբուլի փ․, 8/5) նախատեսվող վերակառուցման, վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման, շինարարական աշխատանքների իրականացման համար SR-194 …

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի խթանման հանձնառություն են ստանձնել 25 կառույցներ և անհատներ

Լուսանկարը՝ համայնքային ռեսուրսային ցանցի առաջին առցանց համդիպումը Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության խթանման, նրանց կողմից անկախ կյանքի իրավունքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գաղափարի շուրջ տարբեր շահագրգիռ կառույցների ու անձանց համախմբելու նպատակով «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում (ֆինանասավորումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի) ձևավորեց համայնքային ռեսուրսային ցանց։ Շուրջ մեկ ու կես տարի առաջ ձևավորված …

Անվճար իրավաբանական աջակցություն՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամներին հաշմանդամության հիմքով առաջացած խնդիրների շուրջ։ Մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 09:00-ից մինչ 18։00-ն՝ զանգելով 094 043 142 հեռախոսահամարին (Whatsapp, Viber), այլ ժամերի ևս հաղորդագրություն ուղարկելով նույն հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ծառայությունը մատուցվում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն …

Աշխատանքի հնարավորություն․ սոցիոլոգ

  Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Ծրագրի անվանում՝ «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» Վայր՝ ք. Գյումրի, Բաղրամյան 17 Սկիզբ՝ փետրվարի  15, 2022թ Տևողություն՝ 1 ամիս Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 11, 2022թ Վարձատրություն՝ 200000 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ հարկերը, ընդհանուր աշխատանքի համար) «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիոլոգի «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար:   Աշխատանքային պարտականություններ՝ Ֆոկուս խմբային և առցանց հետազոտությունների …

«Սկսեցի ինձ զգալ համայնքի լիիրավ անդամ»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու

Շիրակի մարզի Թորոսագյուղ համայնքի բնակիչ 35-ամյա Սարգիս Սարգսյանը «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին իմացել է գյուղի համայնքապետարանից։ Այժմ Սարգիսը Կենտրոնի կողմից կազմակերպվող հանդիպումների, քննարկումների ու միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ «Կենտրոնն ինձ կապեց արտաքին աշխարհի հետ`հատկապես այս դժվարին ժամանակահատվածում, երբ, համավարակով պայմանավորված, շատ քիչ եմ տնից դուրս գալիս։ Ես սկսեցի զգալ ինձ համայնքի լիիրավ անդամ, ով հնարավորություն ունի հաղորդակցվել …

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները միավորում են ջանքերը՝ որպես հզոր իրավապաշտպան Կոալիցիա

Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մասնակցությամբ մեկնարկեց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ռազմավարության պլանավորման եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կոալիցիայի անդամ կազմակերպություններից։ Աշխատաժողովն անցկացվում է Եվորպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում։ «Այսօր մեկ վայրում հավաքվել են Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում տարիներ շարունակ …

Ամփոփվեցին եռօրյա աշխատաժողովի արդյունքները

Հունվարի 21-23-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների ջանքերով եռօրյա աշխատաժողովի ընթացքում իրականացվեցին Կոալիցիայի ռազմավարության մշակման աշխատանքներ։ Աշխատաժողովն անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որի նպատակներից մեկը Կոալիցիայի ինստիտուցիոնալ զարգացումը և հզորացումն է։ Ռազմավարության առկայությունը ամուր հիմքեր կդնի Կոալիցիայի կողմից իրականացվելիք ծրագրային գործողությունների համար՝ նպաստելով, որպեսզի Կոալիցիային էլ ավելի համակարգված կերպով ծավալի իր …

Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկությամբ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի աջակցությամբ հանդիպեցինք ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի բացման խոսքից հետո կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց Կոալիցիայի գործունեությունը, ապա Կոալիցիայի անդամներն անդրադարձան առկա հիմնախնդիրներին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու, Մարդու իրավունքների պաշտպանի …

Կարողությունների զարգացման դասընթացավար-փորձագետի հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը` Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորվող` «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագիրը միտված է հզորացնելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը` առցանց դասընթացների միջոցով:  Պահանջվում են դասընթացավար-փորձագետներ հետևյալ թեմաների համար՝  Ֆեմինիզմ և …

Ֆեմինիզմ եվ հաշմանդամություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանասավորմամբ իրականացնում է «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։ Ծրագրի խնդիրներն են՝ Հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմին, որպեսզի վերջիններս ավելի ակտիվորեն ներգրավվեն  Հայստանում գործող ֆեմինիստական շարժումներում։ …