Ֆեմինիզմ եվ հաշմանդամություն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանասավորմամբ իրականացնում է «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։ Ծրագրի խնդիրներն են՝ Հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և  «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմին, որպեսզի վերջիններս ավելի ակտիվորեն ներգրավվեն  Հայստանում գործող ֆեմինիստական շարժումներում։ …

«Ագաթ» ՀԿ-ն մասնակցեց Վանաձորի EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի բացման առցանց միջոցառմանը

«Համայնքն ուժեղ է, եթե օգտագործում է հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջ ներուժը»,- նշեց «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր ղեկավար Կարինե Գրիգորյանը՝ Վանաձորի EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի բացման առցանց միջոցառմանը։ Հիշեցնենք, մեկ տարի առաջ հիմնադրվեց «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը, որի հաջող փորձի շարունակությունը դարձավ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում ևս մեկ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի հիմնադրումը՝ այս անգամ Վանաձորում՝ «Հավասար իրավունքներ, հավասար …

Ավարտվեց կանանց վերատադրողական առողջության վերաբերյալ վեբինարների շարքը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի հերթական ծրագրի առանցքում կանանց և աղջիկների վերարտադրողական առողջությունն էր։ Կարևորելով կանանց իրազեկվածությունը սեփական առողջության վերաբերյալ՝ կազմակերպությունն իրականացրեց կանանց վերատադրողական առողջության վերաբերյալ վեբինարների շարք։ «Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության հետ կապված հարցերը մշտապես եղել են մեր կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը և պատահական չէ, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրինք …

Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Շիրակի մարզպետին

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում մշակված հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու  ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը փոխանցվեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին։ «Ագաթ» ՀԿ կատարած այցի ընթացքում ծրագրի ղեկավար Ռոզա Ավագյանը մարզպետին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, մշակված առաջարկությունների նպատակը։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության խթանումը՝ մարզպետը նշեց, որ նկատի կունենան ներկայացված առաջարկությունները՝ …

Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Գյումրու փոխքաղաքապետին

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի աշխատակազմը հանդիպեց Գյումրու փոխքաղաքապետը Դավիթ Առուշանյանի հետ՝ վերջինիս փոխանցելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու  ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան քաղաքում առկա մատչելիության խնդիրներին, քննարկեցին դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերի արդյունավետությունը։ Հիշեցնենք, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է հաշմանդամություն ունեցող 21 անձանց մասնակցությամբ անցկացված աշխատաժողովի ընթացքում։ Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն …

Շիրակի նորանշանակ մարզպետն այցելեց «Ագաթ» ՀԿ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը այցելեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն և հանդիպում ունեցավ կենտրոնի աշխատակազմի և շահառուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լուծման ուղիները և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետագա համագործակցությունը կկառուցվի և կշարունակվի ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և իրացման: …

«Թվով 10 ընտրական տեղամասում տեղադրվել են շարժական թեքահարթակներ»․ N30 ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահ

Նոյեմբերի 23-ին «Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին Շիրակի մարզի N30 ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։ Շիրակի մարզի մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահին փոխանցվեցին «Ագաթ» ՀԿ–ի կողմից Շիրակի մարզի N30 ընտրատարածքի տեղամասային կենտրոնների մատչելիության  վերաբերյալ տվյալները։ «Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցների հետ զրույցում ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահը նշեց, որ մի շարք համայնքներում՝ …

Why Lighting is the Single Most Important Element of Design

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in …

Ես ունեմ մայրանալու իրավունք

Ծրագրի նպատակ        Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում:         Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները` Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է  «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից): Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել …

«Ազատության ճոճանակ»

Ծրագրի նպատակ        Բարձրացնել հանրության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նպաստել հանդուրժողականության ձևավորմանը նրանց հանդեպ, մասնավորապես անվասայլակով տեղաշարժվողների իրավունքների պաշտպանությանը` ապահովելով հավասար հնարավորություններ նրանց անվտանգ ժամանցի կազմակերպման համար:   Ծրագրի արդյունք        Գյումրու «Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ին պատկանող «Պողոսյան պուրակ»-ում տեղադրվեց  «Ազատության ճոճանակը», որը եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Այն հատուկ նախագծված և կառուցված է անվասայլակով տեղաշարժվող …