Ես ունեմ մայրանալու իրավունք

Ծրագրի նպատակ

       Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում: 

       Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները`

  • Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է  «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից):
  • Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել է  նաև այլ մարզերում:
  • Կազմակերպվել են դասընթացներ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող կանանց, նրանց ընտանիքների անդամների և բուժաշխատողների համար:
  • Կազմակերպվել է տեղեկատվական թոք շոու «Շանթ» հեռուստաընկերության «Մի վնասիր» հաղորդման շրջանակներում՝ ծրագրի թիրախ խումբ հանդիսացող անձանց մասնակցությամբ:
  • Պատրասվել է հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի, վերարտադրողական առողջության և մայրության վերաբերյալ բլոգ` www.dha.agatengo.org:

Ծրագրի արդյունք

       Ստեղծվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» առողջապահական ձեռնարկի գրքային և աուդիո տարբերակը՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար :

       Նկարահանվել է «Երջանկություն առանց սահմանների» ֆիլմը` Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրական և հաջողված պատմությունների հիման վրա, ովքեր սիրել են և սիրվել, կազմել են իրենց ընտանիքները, հաջողությամբ դաստիարակում են իրենց երեխաներին: Ֆիլմը նպատակ ունի կոտրել հասարակության սխալ կարծրատիպերն ու նախապաշարմունքերը` հաշմանդամություն ունեցող կանանց դերի մասին` որպես կին և մայր:

Ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի Թագավորության Դեսպանատան կողմից: