Տևողություն՝2012 դեկտեմբեր -2013 փետրվար Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը: Ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել է դասընթացներ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կենսակերպի, կրթական մակարդակի, հասունացման, հիգիենայի, սեռական դաստիարակության, հղիության, ծննդաբերության և վերարտադրողական առողջության վերաբերյալ, որոնց մասնակցել են Շիրակի մարզի 5 տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող աղջիկներ և կանայք (ընդհանուր թվով 50 շահառուներ): Ծրագրի արդյունք …
«Օգնենք միմյանց»
01.12.2012-31.04.2013 Ծրագրի նպատակներ Բարելավել «Շիրակ» օդանավակայանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրվող ծառայությունների որակը և խրախուսել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի` մատչելիության մասին դրույթների իրականացումը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինար-դասընթացներ «Շիրակ» օդանավակայանի հաշվառման, ավիացիոն անվտանգության, հսկողության կազմակերպման և իրականացման, անվտանգության ծառայության մուտքերի պահպանության բաժինների աշխատակիցների համար: Ծրագրի արդյունք Նկարահանվել է սոցիալական գովազդ: Տպագրվել և մասնակիցներին են տրամադրվել առաջին …
«Ազատության ճոճանակ»
Տևողություն՝ 2012 հոկտեմբեր-նոյեմբեր Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նպաստել հանդուրժողականության ձևավորմանը նրանց հանդեպ, մասնավորապես նպաստել անվասայլակով տեղաշարժվողների իրավունքների պաշտպանությանը` ապահովելով հավասար հնարավորություններ նրանց անվտանգ ժամանցի կազմակերպման համար: Ծրագրի արդյունք Գյումրու «Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ին պատկանող «Պողոսյան պուրակ»-ում տեղադրվեց «Ազատության ճոճանակը», որը եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Այն հատուկ նախագծված և կառուցված է …
«Լիդեր հաշմանդամություն ունեցող կանայք»
Տևողությունը՝ 2012-2013թթ Ծրագրի նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասնակցությունը համայնքային նորոշումների կայացման գործընթացներին Շիրակի մարզի 5 տարածաշրջաններում` Արթիկ, Անի, Աշոցք, Ամասիա, Ախուրյան: Ծրագրի խնդիրներն են՝ զարգացնել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանաց և աղջիկների կարողությունները օգտվելու համայնքային որոշումներ ընդունելու գործընթացում իրենց մասնակցության իրավունքից Շիրակի Մարզի գյուղական համայնքներում, փոխել պետական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց …
«Սոցիալ-ինտեգրման կենտրոն»
Տևողությունը՝ 2011 թ. հունիս – 2012 հունիս Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց վարսահարդարության, համակարգչային օպերատորության, անգլերենի, տորթերի և թխվածքների պատրաստման, ձեռագործության և ուլունքագործության, վարսահարդարման և դիմահարդարման, լողի, այգեգործության, ընդհանուր զարգացման, ուղղագրության և ուղղախոսության, մշակութային դասընթացներ: Կենտրոնի անգլերեն լեզվի մասնագետների կողմից թարգմանվեց Հաշմանդամություն ունեցող կանանց առողջության մասին գիրքը:
«Քայլ առաջ»
Տևողությունը՝ 2011 հոկտեմբեր-դեկտեմբեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ստեղծվեց ամերիկյան և հայկական ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարան: Այն պատրաստվեց ինչպես DVD-սկավառակների, այնպես էլ գրքի տեսքով: Բառարանը նախատեսված է լսողության խնդիրներ ունեցող անձանց, նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և շահագրգիռ հաստատությունների համար:Ինչպես էլեկտրոնային բառարանը, այնպես էլ գիրքը պարունակում են 250 /ընդհանուր թվով 500/ առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան …
«Ես կարող եմ լինել առաջին շարքերում»
Տևողություն՝ 2011 հունիսի 1- օգոստոսի 31 Ծրագրի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական վիճակի, կենսակերպի, կրթական մակարդակի, աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ, նպաստել նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը և որոշակիորեն վիճակի բարելավմանը` վավերագրական ֆիլմի պատրաստմամբ: Ֆիլմը եղավ լավագույն նախաձեռնություն ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանում` նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնագնահատականի բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթական և աշխատանքային իրավունքների նկատմամբ հասարակության` …
«Կրթություն բոլորի համար ծրագիր»
Տևողությունը՝ 2011մայիս-դեկտեմբեր Ծրագրի նպատակը հանրակրթության ոլորտում ներդրված ներառական կրթության մասին ուսանողներին ընդհանուր տեղեկատվություն տալն ու հաշմանդամություն ունեցող անձանդ հիմնախնդիրներին ծանոթացնելն էր: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հույսի կամուրջ» ՀԿ կողմից։
«Մեկ քայլ առաջ»
Տևողությունը՝ 2010թ. հունիս-օգոստոս «Մեկ քայլ առաջ» ծրագրի նպատակն էր խթանել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ծրագրի շրջանակներում պատրաստված հայկական ժեստերի լեզվի 1-ին էլեկտրոնային բառարանն առաջին նախաձեռնությունը եղավ Հայաստանում: Բառարանում ներառված 250 հայկական ժեստերի շնորհիվ մատչելի կդառնա լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների հաղորդակցումը: Բառարանն ինքնուսուցման հիանալի հնարավորություն է ընձեռում մեր թիրախ խմբին և նրանց ընտանիքի անդամներին: …
«Բոլորը կարող են»
Տևողությունը՝ 2009թ. Հոկտեմբեր-2010թ.մարտ Ծրագրի նպատակներից է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» մասին իրազեկության բարձրացումը: Գործողություններ Ծրագրի շրջանակներում իրականացվել է համակարգչային օպերատորության, անգլերենի, տորթերի և թխվածքների պատրաստման, ուլունքագործության դասընթացներ Գյումրու հաշմանդամություն ունեցող 30 երիտասարդ կանանց և աղջիկների համար: «Բոլորը կարող են» ծրագիրն իրականացվեց Ֆինլանդիայի «Աբիլիս» հիմնադրամի աջակցությամբ