Տևողությունը՝ 2010թ. հունիս-օգոստոս
«Մեկ քայլ առաջ» ծրագրի նպատակն էր խթանել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց ինտեգրմանը հասարակության մեջ:
Ծրագրի շրջանակներում պատրաստված հայկական ժեստերի լեզվի 1-ին էլեկտրոնային բառարանն առաջին նախաձեռնությունը եղավ Հայաստանում:
Բառարանում ներառված 250 հայկական ժեստերի շնորհիվ մատչելի կդառնա լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների հաղորդակցումը: Բառարանն ինքնուսուցման հիանալի հնարավորություն է ընձեռում մեր թիրախ խմբին և նրանց ընտանիքի անդամներին:
Ծրագիրը ֆինանսավորվեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից։