Տևողություն՝ Օգոստոս 2014-հունվար 2015 Ծրագրի նպատակ Նպաստել քաղաքացիական կրթությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը Հայաստանի Հանրապետությունում: «Ագաթ» Հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն ՀԿ-ը կազմակերպել է դասընթացներ Շիրակի մարզի լրագրողների, լրատվական դաշտի աշխատողների (օպերատորներ, թղթակիցներ, գովազդային գործակալներ), Գյումրու Պետական Մանկավարժական իստիտուտի լրագրության բաժնի ուսանողների, ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրա, օպերատրություն և դերասանական արվեստ բաժինների ուսանողների և Գյումրի քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների համար: Դասընթացների …
«Ապրենք առողջ և ակտիվ»
Տևողություն՝ 01.09-01.11.2014 Ծրագրի նպատակ Նպաստել առողջ ապրելակերպի կարևորության մասին իրազեկության բարձրացմանը Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում։ Թեմաներ` առողջ ապրելակերպի խթանում և սպորտ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացում, առողջ սննդակարգ, ֆիզիկական վարժությունների կարևորությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար: Թիրախ խումբ Ծրագրի ուղղակի շահառուներն են Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 20 երիտասարդներ: Ծրագիր անուղղակի շահառուներն են ծրագրի մասնակիցների մերձակա շրջապատը, ընկերները, ընտանիքի …
«Ապրենք սովորելով»
Տևողություն՝ 10.04.2014-10.06.2014 Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը ապագա բուժաշխատողների և հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների, նրանց վերարտադրողաան առողջության և բուժզննման էթիկայի մասին դասընթացներ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, բժշկական ուղղվածություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների համար: Թիրախ խումբ Գյումրու Պետական Բժշկական քոլեջի մանկաբարձության և քույրության ֆակուլտետի ուսանողներն …
ԱՄՆ/Հայաստան սպորտը հանուն հաջողության հնարավորությունների ընդլայնում մասնագիտական փոխանակման ծրագիր
Տևողություն՝ 2013-2014թթ. Ծրագրի նպատակներ Խթանել փոխըմբռնում և հարգանք: Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց մասնակցությունը սպորտային և մարզական միջոցառումներին` բարձրացնելով մասնագիտական կարողությունները: Բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տրամադրելով մատչելի, ներառական մարզական փորձ, որը կնպաստի վերջիններիս մոտ ինքնագնահատման և ինքնավստահություն ձևավորմանը: Փոխադարձ փոխանակման ծրագրին մասնակցել են հաշմանդամություն ունեցող կամ չունեցող մարզիկներ, մասնագետներ և մարզական առաջնորդներ ԱՄՆ-ից և Հայաստանից: Ծրագրիը արդյունքը …
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
Տևողություն՝ 01.10.2013թ. – 31.11.2014թ. Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ գործողությունները` Տպագրվել է «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի 400 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից», (հեղինակային իրավունքը տրամադրվել է «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից): Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց …
«Դեպի թանգարան»
Տևողություն՝ 2013 ապրիլ-հոկտեմբեր Ծրագրի նպատակ Ստեղծել նոր բազմակողմանի համագործակցություն թանգարանների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջև` ուղղված նորարարական լուծումների և ոչ ֆորմալ կրթական մեթոդների միջոցով թանգարանային կյանքի ակտիվացմանը և հասարակության մեջ հանդուրժողականության բարձրացմանը արվեստի միջոցով: Ծրագրի թիրախ խումբ Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի ամբողջ աշխատակազմը, ովքեր անմիջական մասնակցություն ունեցան ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանի միջին և բարձր օղակի …
«Ագաթ» թատրոն
Տևողություն՝ 2013թ․ Ծրագրի նպատակ Բարձրացնել հասարակության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական խնդիրների վերաբերյալ և նպաստել մշակութային հավասարությանը: Ծրագրի թիրախ խումբ էին հանդիսանում 16-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեց 5 ներկայացում Հայաստանի տարբեր մարզերում` հաշմանդամություն ունեցող երտասարդների մասնակցությամբ: Ամեն ներկայացման ավարտից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նկարելու իր տպավորությունները ներկայացման վերաբերյալ: Ընտրվեցին լավագույն նկարները և ցուցադրվեցին ծրագրի վերջնական շնորհանդեսի ժամանակ: …
Փոխանակման ծրագիր
Տևողություն՝ 03-09. 03.2013 Ծրագրի նպատակ Նպաստել տարբեր երկրների հաշմանդամություն ունեցող երիտասարդների միջմշակութային կապի և մասնագիտական հմտությունների զարգացմանը: Լեհական «Երիտասարդ Ռեգիոնալիստների Եվրոպական Ասոցիացիա»-ի հետ համագործակցության արդյունքում «Ագաթ» կենտրոնի հաշմանդամություն ունեցող թվով 5 շահառու կազմակերպության երկու աշխատակիցների հետ միասին մեկնեցին Լեհաստան` մասնակցելու «Երիտասարդները շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջազգային փոխանակման ծրագրին, որը ներառում էր մասնակիցներ Եվրոպական 5 երկրների կազմակերպություններից։ Ծրագրի արդյունք Ծրագիրի …
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
Տևողություն՝2012 դեկտեմբեր -2013 փետրվար Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը: Ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել է դասընթացներ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կենսակերպի, կրթական մակարդակի, հասունացման, հիգիենայի, սեռական դաստիարակության, հղիության, ծննդաբերության և վերարտադրողական առողջության վերաբերյալ, որոնց մասնակցել են Շիրակի մարզի 5 տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող աղջիկներ և կանայք (ընդհանուր թվով 50 շահառուներ): Ծրագրի արդյունք …
«Օգնենք միմյանց»
01.12.2012-31.04.2013 Ծրագրի նպատակներ Բարելավել «Շիրակ» օդանավակայանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրվող ծառայությունների որակը և խրախուսել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի` մատչելիության մասին դրույթների իրականացումը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինար-դասընթացներ «Շիրակ» օդանավակայանի հաշվառման, ավիացիոն անվտանգության, հսկողության կազմակերպման և իրականացման, անվտանգության ծառայության մուտքերի պահպանության բաժինների աշխատակիցների համար: Ծրագրի արդյունք Նկարահանվել է սոցիալական գովազդ: Տպագրվել և մասնակիցներին են տրամադրվել առաջին …