Մարտ 3-9, 2014, Յավոժնո, Լեհաստան
Ծրագրի նպատակ
Նպաստել Սլովակիայի, Սլովենիայի, Միացյալ Թագավորությունի, Բելառուսիայի, Ուկրաինայի, Լեհաստանի և Ադրբեջանի հմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը՝ Լեհաստանում փորձի փոխանակման միջոցով:
2014 թվականի մարտի 3-9-ը «Ագաթ» ՀԿ-ի 3 աշխատակիցներ մասնագիտական այցով եղան Լեհաստանում: Նրանք այցելեցին Լեհաստանի Սիլեզյան տարածաշրջանի մի շարք քաղաքների տարբեր կազմակերպություններ, գործարաններ, թանգարաններ ու վերականգնողական կենտրոններ: Ծրագրին նաև մասնակցում էին պատվիրակներ Սլովակիայից, Սլովենիայից, Միացյալ Թագավորությունից, Բելառուսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Ադրբեջանից: Բոլոր երկրների պատվիրակները ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմախնդիրներով:
Ծրագրի արդյունք
Մասնագիտական այցի շրջանակներում բոլոր այցելուները ձեռք բերեցին պրակտիկ և տեսական գիտելիքներ, ինչպես նաև հմտություններ և կարողություններ՝ ինչպես աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այցի ընթացքում ծրագրին մասնակցող կազմակերպությունների միջև ստեղծվեց հետագա համագործակցության պլաններ:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից: