Հունվարի 21-23-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների ջանքերով եռօրյա աշխատաժողովի ընթացքում իրականացվեցին Կոալիցիայի ռազմավարության մշակման աշխատանքներ։
Աշխատաժողովն անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որի նպատակներից մեկը Կոալիցիայի ինստիտուցիոնալ զարգացումը և հզորացումն է։ Ռազմավարության առկայությունը ամուր հիմքեր կդնի Կոալիցիայի կողմից իրականացվելիք ծրագրային գործողությունների համար՝ նպաստելով, որպեսզի Կոալիցիային էլ ավելի համակարգված կերպով ծավալի իր գործունեությունը։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: