Դեղագետ Անուշը կյանքում տարբեր աշխատանքներ կատարելուց հետո թվում էր թե հստակ գտել է իր ուղին՝ սպասարկման ոլորտն է, բայց նորությունների և կրթության սիրահարը չէր կարող կանգ առնել։ Այն ինչ հասարակության համար թերություն է, իր համար առավելություն է։ Ֆիզիկական խնդիրը ոչ թե խոչընդոտ, այլ ավելի ուշադիր և մանրակրկիտ աշխատելու պատճառ է դարձել։ Խոհարարություն, այժմ էլ ձեռագործություն, երկուսն էլ արագություն, կենտրոնացվածություն և …
Ձեռագործությունը՝ տրավմաները հաղթահարելու միջոց
«Եթե ես չեմ կարողանում քարտեզի վրա իմ տունը գտնել, ինչպես աշխարհագրություն դասավանդեմ»,-Մարալ Աղաջանյան։ Մարալը Գյումրիում է ապրում 2023թվականի սեպտեմբերից։ Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների նման ամուսնու և չորս երեխաների հետ գրեթե 1 տարի շրջափակումից հետո հաստատվեց Գյումրիում։ Անցած և ներկա դժվարություններից չի խոսում։ Մոտ մեկ ամիս է «Ագաթում» հաճախում է ձեռագործության դասերի, ասում է առաջին անգամ է ձեռագործությամբ զբաղվում, մասնագիտությամբ …
ԵՄ-ն և գործընկերները մեկնարկել են հայաստանյան ՔՀԿ-ների աջակցության ծրագիր
Հունիս 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի մարզային շնորհանդեսը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև շահառուներին՝ մասնավորապես խոցելի խմբերին սպասարկելու գործում: Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների …
TOT.հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար
Հունիսի 15-17-ը Գյումրիում տեղի ունեցան «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի եռօրյա դասընթացները։ Դասընթացներին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հաշմանդամություն ունեցող 30 կանայք ու աղջիկներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը, ով ողջունեց մասնակիցներին և կոչ արեց լինել ուժեղ ու ակտիվ։ Առաջին օրը դասընթացավարները ծանոթացան առաջնորդության հմտություններին և հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական …
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները մասնակցեցին Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին
2022 թ. հունիսի 13-ին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը և կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող Անուշ Ասլանյանը մասնակցեցին Եղեգնաձորում կայացած Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստին: Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց Կոալիցիայի ներկայացուցիչներին: Մուշեղ Հովսեփյանը և Անուշ Ասլանյանը ներկայացրին Կոալիցիայի կառուցվածքը, նպատակը, ընդգրկվածությունը, անդրադարձան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ներկայումս Կոալիցիայի կողմից …
Մեկնարկել է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր՝ հունիսի 12-ին Երեւանում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում: «Ծրագրի շրջանակներում մեր նպատակն է անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամության իրավունքահենք մոտեցման տարածմանը՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի …
Աշխատաժողով՝ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների մասնակցությամբ
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Փրկություն» ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Անձնական հիգիենա, կենցաղավարման հմտություններ» թեմայով աշխատաժողով՝ մտավոր խնդիրներ ունեցող 12 երիտասարդների մասնակցությամբ: Աշխատաժողովի նպատակն էր նպաստել մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև պատկերացումների ամրապնդմանը անձնական հիգիենայի պահպանման կանոնների և կենցաղավարման հմտությունների վերաբերյալ: Շեշտադրվեցին հիգիենայի պահպանման առանձնահատկությունները հատկապես COVID-19 համավարակի …
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Կոտայքի մարզպետարանում
2022թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպումը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կոալիցիայի նպատակների և առաքելության ներկայացմամբ: Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջաանակներում: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ողջունեց ներկաներին և կոալիցիայի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն հաստատելու պատրաստակամություն հայտնեց: Մարզպետարանի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին մարզում հաշմանդամություն ունեցող …
Դասընթաց` Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչների և լրագրության բաժնի ուսանողների
Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն Անցկացման վայր՝ ք․ Վանաձոր Դասընթացի օր ՝ Հունիսի 2 Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2022 թվ․, հունիսի 1 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է Լոռու մարզի ԶԼՄ ներկայացուցիչներին` լրագրողներին, օպերատորներին, ռեժիսորներին, թղթակիցներին և լրագրությամբ զբաղվող ուսանողներին, մասնակցելու «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացին: Դասընթացի …
Ինտերակտիվ ցուցահանդես՝ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների մասնակցությամբ
Մայիսի 27-ին, Երևանում «Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ-ն իրականացրեց ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում: Կազմակերպության կողմից անցկացվող լուսանկարչության դասընթացների մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները: «Մեր Մենք այսօր փորձում ենք մշակույթի միջոցով հանրությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկել,- նշում …