Անտարբերությունից մինչև աշխատանքային շահագործում. Ինչո՞ւ են «անտեսվում» նրանք, ովքեր ունակ են և ուզում են աշխատել

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը ոչ թե «վտանգավոր է», այլ «խոցելի», և համայնքի դերը նրան պաշտպանելն է, ոչ թե մեկուսացնելը։ Սակայն իրականությունը հաճախ հակառակն է. մեր վախերն ու կարծրատիպերը ստեղծում են անտեսանելի պատեր, որոնց հետևում մարդիկ մնում են բացարձակ միայնակ՝ դառնալով հեշտ թիրախ շահագործողների համար։ 35 տարեկան Մարիամը (անունը փոխված է) հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Տարիներ շարունակ նա լիմոնադի արտադրամասում …

«Դասասենյակի բույսն ավելի կարևոր էր իրենց համար, քան ես»․ ցավ, որը չի երևում

30-ամյա Անիի ձեռքին կարմիր դիպլոմն է, Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը գերազանցությամբ է ավարտել, մասնագիտությամբ հոգեբան է։ Սա Անիի իրականացած երազանքներից ամենամեծն էր։ Անին մանկական ուղեղային կաթված ունի, հենակներով է տեղաշարժվում։ «13 տարեկանից երազել եմ, որ հոգեբան դառնամ, որ շատ փոքր էի, միշտ հետաքրքրում էր, թե ես ինչու եմ սենց։ Այն տարիներին հասարակությունը, և նույնիսկ իմ ընտանիքը, դեռ պատրաստ չէին …

«Ամոթ չէ». հոգեբանը, որը սովորեցնում է չվախենալ սեփական հոգեկան առողջությունից

Հասարակական կարծիքը դեռևս ճնշող է, և մարդիկ հաճախ նախընտրում են լռել՝ խտրականությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Սա է այսօրվա իրականությունը, որի մեջ ապրում են հոգեկան առողջության խնդիր ունեցող հազարավոր անձինք։ 31-ամյա Մոնիկա Հովհաննեսյանն էլ բացառություն չէր։ Մոնիկան 6 տարի առաջ արտերկիր տեղափոխվեց, ամուսնու մոտ, որտեղ էլ սկսվեց նրա կյանքի ծանր ու լուռ պայքարը։ «Արտերկիր տեղափոխվելը, որը գիտակցված ու կշռադատված որոշում …

Նկարում Կարինե Գրիգորյանն է Գայանե Գրիգորյանի հետ

«Ագաթ» ՀԿ ներկայացուցիչները Ընտրական գործընթացներում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության միջազգային համաժողովին

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը  մայիս 26-28-ը մասնակցեց Ընտրական գործընթացներում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության (Cybersecurity, Inclusion and Resilience in Electoral Networks – CIREN)միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։  «Կենսափորձ, մատչելիություն և ընտրություններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում Կարինե Գրիգորյանը ներկայացրեց․ այն փաստը, որ մատչելիությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, քանի որ անմատչելի տեղեկատվական միջավայրը …

ձեռք է, որը ստորագրում է փաստաթուղթը

8 քաղաքական ուժ՝ մեկ հանձնառության շուրջ. Ստորագրվել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ

Մայիսի 22-ին տեղի ունեցավ հանդիպում Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։ Հայաստանում 195,263 հաշմանդամություն ունեցող անձ կա, որոնց մեծամասնությունը ընտրության իրավունք ունի, սակայն նրանց խնդիրները գրեթե արտացոլված չեն խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում։ Քաղաքական գործընթացներում ներառականության ապահովումը ժողովրդավարության կարևոր նախապայմաններից է։ Հանդիպումը կազմակերպել էր …

Լուսանկարում Գայանե Գրիգորյան է գործընկերոջ հետ Մոլդովայից

Հաշմանդամություն ունեցող կանանց ներառման փորձը EU4GenderEquality տարածաշրջանային համաժողովում

Բրյուսելում կայացավ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության․Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և  բռնության» ծրագրի քաղաքացիական հասարակության գործընկերների համաժողովը, որը միավորել էր ավելի քան 60 փոփոխությունների առաջնորդների Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Համաժողովի նպատակն էր ամփոփել ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը, քննարկել տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները և ձևավորել գենդերային հավասարության առաջխաղացման հետագա մոտեցումները։ Համաժողովին մասնակցեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների …

լուսանկարում դասընթացավարն է և սեղանի շուրջ նստած աղջիկներ

«Կլիմայական արդարություն. հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները և մասնակցությունը» հանդիպում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցավ «Ապահով տարածքների ստեղծում» ծրագրային գործողության հերթական հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։ Հանդիպումը կազմակերպվել էր «Կլիմայական արդարություն. հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները և մասնակցությունը» թեմայով և նպատակ ուներ բարձրացնելու Շիրակի մարզում բնակվող, ինչպես նաև …

Լուսանկարում դասընթացի մասնակիցներն են կանգնած

Հաշմանդամություն ունեցող կանայք՝ որպես խաղաղաշինության դեսպաններ

Հունվարի 20–22-ը տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ նվիրված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ/WPS) օրակարգին, մասնավորապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 և 2475 բանաձևերին, խաղաղաշինության հիմունքներին և շահերի պաշտպանության մեխանիզմներին։ Դասընթացին մասնակցեցին 35 հաշմանդամություն ունեցող կանայք Երևանից և ՀՀ մարզերից։ Այն իրականացվեց «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցությունը խաղաղ աշինության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներին՝ …

Ագաթ ՀԿ աշխատակազմն է կազմակերպության բակում՝ ներառականության պատի մոտ կանգնած

2025թվականը թվերով և արդյունքներով

Այս տարվա ընթացքում «Ագաթ» ՀԿ-ի գործունեությունը միավորել է շահերի պաշտպանությունը, կանանց և համայնքների զորեղացումը, ինչպես նաև պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարների կարողությունների զարգացումը՝ իրական փոփոխությունների հասնելու նպատակով։ Տարվա ընթացքում «Ագաթ» ՀԿ-ն շարունակել է ակտիվ մասնակցությունը օրենսդրական և քաղաքական գործընթացներին՝ ներկայացնելով բարեփոխումների առաջարկություններ և պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքները։ Մատչելիության և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ խորհրդատվությունները դարձել են մեր ամենօրյա …

լուսանկարում ծրագրի բոլոր 20 մասնակիցներն են կանգնած, Կարինե Գրիգորյանը և unfp Armenia-ի ներկայացուցիչը

Հայաստանում առաջին «Հայրիկների ակումբը»՝ հաշմանդամություն ունեցող ներկա և ապագա հայրերի համար

«Երբեւէ նույնիսկ չեմ լսել, որ այսպիսի թեմայով դասընթաց եղել է, առաջինն էր սա, որ լսեցի եւ բախտ վիճակվեց մասնակցելու, հուսամ, որ ապագայում  այստեղ ստացած գիտելիքները պետք կգան կիրառելու համար»,- պատմում է Էդմոն Չիլինգարյանը։ 24-ամյա Էդմոնը մեկն է այն 20 տղամարդկանցից, որ 2025թ․-ի դեկտեմբերի 8-10-ը մասնակցել ենԵվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԲՀ Հայաստանյան գրասենյակի և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության …