«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն»

Տևողությունը՝ Մայիսի 1, 2023 – Մարտի 15, 2024 Ծրագրի նպատակն է զարգացնել հաշմանդամություն ունեցող առաջնորդների կարողությունները, ապահովել անկախ կյանքի սկզբունքների կիրառումը և դրանով իսկ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունն ու լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող …

«Վերականգնում արվեստով.Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում մշակութային արտահայտման միջոցով»

Տևողությունը Մայիսի 15-օգոստոսի 30-ը, 2024 թվական Ծրագրի նպատակն է օգտագործել մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը: Ստեղծել ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարող են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր: Ծրագրի թիրախ խումբն են Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող և …

«Հաշմանդամություն ունեցող ՎԻՊ կանայք (Վեհ, Ինքնուրույն, Պրոակտիվ)» ծրագիր

Մեկնարկի ամսաթիվ 01.04.2023 Ավարտի ամսաթիվ 30.09.2024 Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց անկախ կյանքին և տնտեսական հզորացմանը Հայաստանում: Արդյունքներ   Շիրակի մարզում հզորացած և ակտիվ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները և տեղահանված  հաշմանդամություն ունեցող կանայք օգտվում են կրթական, զբաղվածության, առողջապահական, օժանդակ տեխնոլոգիաների, իրավական և այլ ռեսուրսներից, մասնակցում են իրենց համայնքային կյանքին և …

Դեպի ներառական Հայաստան

Մեկնարկի ամսաթիվ: 01.09.2020 Ավարտի ամսաթիվ: 30.04.2023 Կայքէջ: https://coalition.am/ Ծրագիրը կբարելավի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում, քանի որ այն կաջակցի ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հզոր կոալիցիա, որը համակարգված կերպով կջատագովի ներառական օրենսդրության համար, կմշտադիտարկի օրենքների արդյունավետ կիրարկումը և կօգտագործի մարդու իրավունքների միջազգային մեխանիզմները, ինչպիսին է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD), որպեսզի ստիպի մեր կառավարությանը կատարել իր …

«Բոլորը կարող են 2»

Տևողությունը՝ 01.04-01․11․20010 Ծրագրի գործողությունները Բարձրացնել Շիրակի մարզում հասարակության իրազեկությունը հաշմանդամների ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ: Իրականացնել լիդերության,  անգլերենի, ժեստերի լեզվի, վարսահարդարության,  համակարգչային օպերատորության, սեղանի ձևավորման, տորթերի և թխվածքների պատրաստման, ձեռագործության  և ուլունքագործության, դիմահարդարման, լողի, այգեգործության, ընդհանուր զարգացման, ուղղագրության և ուղղախոսության դասընթացներ։ Կազմակերպել կլոր սեղաններ Շիրակի մարզի հինգ կենտրոններում (Անի, Ախուրյան, Արթիկ,Աշոցք, Ամասիա)` գյուղապետարանների, խնամքի կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց  և համայնքի մասնակցությամբ: Կազմակերպել …