Տևողություն՝ 2017-18թթ Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման օրինագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը։ Արդյունքներ Ծրագրի շրջանակներում ձևավորվեց «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»: Այն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որի ձևավորման նպատակն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի չափանիշներին համապատասխան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական …
«Ճանապարհորդություն բոլորի համար»
Տևողություն՝ 01.08.2017-31.02.2018 Ծրագրի նպատակ Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդությունը, ապահովել մատչելի ճամփորդական տեղեկատվություն և խորհուրդներ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև ցանկացած անձի, ով ունի տեղաշարժման խնդիրներ և կարիք ունի մատչելի ճանապարհորդության: Ծրագրի ենթանպատակները/խնդիրներն են Խթանել ճանապարհորդությունը հաշմանդամություն ունեցող անձանց և մատչելության կարիք ունեցող անձանց շրջանում: Փոխել կարծրատիպերն ու խարանները հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդական կարիքների և հնարավորությունների վերաբերյալ: Խթանել հաշմանդամություն ունեցող …
«Արդյունավետ գործունեություն`շահող հասարակություն»
Տևողություն՝01.08.2017-10.10.2017 Ծրագրի նպատակ Աջակցել «Ագաթ» ՀԿ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են դասընթաց-խորհրդատվություններ` ուղղված «Ագաթ» ՀԿ-ի հզորացմանը և աշխատակիցների կարողությունների զարգացմանը: Ծրագրի արդյունք Մշակվել և տպագրվել է կենտրոնի 2018-2022 թվականների ռազմավարական պլանը, բուկլետներ, աշխատանքային պարտականությունների վարքագծի կանոններ, աշխատողների ձեռնարկ, ծառայությունների կամ ապրանքների գնման, գույքի կառավարման քաղաքականություն, ձեռնարկի տեսքով կազմվել է ՀԿ-ի կողմից իրականացրած դրամաշնորհները, կազմվել է ֆինանսական և …
«Հրաշք բոլորի համար»
Տևողությունը՝ 15․04-15․07․2017 Ծրագրի նպատակ Նպաստել ներառականության և հավասար հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ստեղծել մատչելի ձևաչափով աուդիոգրքեր կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Հրաշք բոլորի համար» ծրագրի միջոցով «Ագաթ» ՀԿ-ն անդրադարձել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ողջ Հայաստանում համապատասխան ձևաչափով գրականության սղությանը: Ծրագրի արդյունք Աուդիո տարբերակով պատրաստվել է երկու աուդիո գիրք՝ Րաֆֆու «Սամվել» վեպն ու Ղազարոս Աղայանի …
«Մատչելի առողջապահական եվ սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար»
Տևողությունը՝ 2016 Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին իրազեկության բարձրացմանը Շիրակի մարզի 50 հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը` առողջապահական հաստատությունների, մարզպետարանի և այլ շահագրգիռ անձանց միջոցով: Նպաստել պետական մարմիննների մասնակցությանը առողջապահական ծառայությունների բարելավման գործընթացում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների շրջանում ցածր է իրազեկվածությունը պետության կողմից …
«Ներառական կենտրոն»
Տևողություն՝ 03-08.2016 Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների նեռառմանը` վերջիններիս համար մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության դասընթացներ տրամադրելով: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են համակարգչային գիտելիքների, լուսանկարչության և օպերատորության, լուսանկարների և տեսֆիլմերի խմբագրման, ժեստերի լեզվի, խմորողենների պատրաստման և առցանց գումար վաստակելու պրակտիկ դասընթացներ: Ծրագրի արդյունք Շիրակի մարզի 20 հաշմանդամություն ունեցող երիտասարդներ ձեռք բերեցին համակարգչային, լուսանկարչության, օպերատորության, լուսանկարների և տեսֆիլմերի խմբագրման, ժեստերի լեզվի, խմորողենների …
«Մեր ձայները-մեր իրավունքները» հետազոտական ծրագիր
Տևողությունը՝ 2015թ․ Ծրագրի նպատակներ Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանը` օգտագործելով Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, առաջարկություններ անել` ներմուծելու գենդերային և հաշմանդամության տեսանկյուններ առկա ծրագրերում և օրենսդրական դաշտում: Ուսումնասիրել և գնահատել Հայաստանում գործող հասարակական ոլորտի կառույցների ծրագրերում հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավվածության աստիճանը: Ծրագրի ընթացքում անցկացվել է առցանց հարցում ազգային մակարդակով միջազգային կազմակերպությունների, կանանց կազմակերպությունների, հաշմանդամություն …
«Կանանց առաջնորդության եվ հաշմանդամության ինստիտուտ (wild)` Հայաստան»
Տևողություն՝ 08-12.2015 Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց առաջնորդության կարողությունների զարգացմանը և ստեղծել նոր մտահորիզոններ: Կազմակերպվել է եռօրյա ինտերակտիվ դասընթաց` առաջնորդություն, կանանց առողջություն, սեռական կյանք, ներառական զարգացում և գործողությունների պլանի կազմում թեմաներով: Դասընթացը համալրվեց յոգայի, պարի և բոուլինգի ուսուցումներով և հաճելի ժամանցով: Մասնակիցներն էին 21 երիտասարդ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Ծրագրի արդյունք Դասընթացի մասնակիցները մշակել են …
«Իրավունքներ հիմա»
Տևողություն՝ 2015-2016թթ. Ծրագրի նպատակ Նպաստել 6 երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրության բարելավմանն ու կիրարկմանը: «Ագաթ» կենտրոնը Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության հետ համատեղ իրականացրել է «Իրավունքներ հիմա» ծրագիրը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը Հայաստանում, Մեքսիկայում, Վիետնամում և Քենիայում: Հայաստանում ծրագիրը իրականացվել է «Ագաթ» կենտրոնի հետ համագործակցությամբ: 2015 թ.-ի հոկտեմբերի 17-ից 24-ը ծրագրի հայաստանյան թիմը ԱՄՆ-ից ժամանած երկու փորձագետների հետ …
«Դասընթացներից` զբաղվածություն»
Տևողություն՝ 06.2015-12.2015 Ծրագրի նպատակ Նպաստել Շիրակի մարզում կանանց և աղջիկների զբաղվածության ապահովմանը և սոցիալական ինքնուրույնությանը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են խոհարարության, խմորողենների պատրաստման և առցանց գումար վաստակելու պրակտիկ դասընթացներ: Ծրագրի արդյունք Շիրակի մարզի 20 հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանայք և աղջիկներ ձեռք բերեցին խոհարարության, խմորողենների պատրաստման և առցանց գումար վաստակելու պրակտիկ գիտելիքներ, հմտություններ: Ծրագիրը իրականացվել է Աբիլիս հիմնադրամի կողմից: