Լուսանկարը՝ համայնքային ռեսուրսային ցանցի առաջին առցանց համդիպումը Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության խթանման, նրանց կողմից անկախ կյանքի իրավունքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գաղափարի շուրջ տարբեր շահագրգիռ կառույցների ու անձանց համախմբելու նպատակով «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում (ֆինանասավորումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի) ձևավորեց համայնքային ռեսուրսային ցանց։ Շուրջ մեկ ու կես տարի առաջ ձևավորված …
«Սկսեցի ինձ զգալ համայնքի լիիրավ անդամ»․ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու
Շիրակի մարզի Թորոսագյուղ համայնքի բնակիչ 35-ամյա Սարգիս Սարգսյանը «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին իմացել է գյուղի համայնքապետարանից։ Այժմ Սարգիսը Կենտրոնի կողմից կազմակերպվող հանդիպումների, քննարկումների ու միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ «Կենտրոնն ինձ կապեց արտաքին աշխարհի հետ`հատկապես այս դժվարին ժամանակահատվածում, երբ, համավարակով պայմանավորված, շատ քիչ եմ տնից դուրս գալիս։ Ես սկսեցի զգալ ինձ համայնքի լիիրավ անդամ, ով հնարավորություն ունի հաղորդակցվել …
Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկությամբ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի աջակցությամբ հանդիպեցինք ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի բացման խոսքից հետո կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց Կոալիցիայի գործունեությունը, ապա Կոալիցիայի անդամներն անդրադարձան առկա հիմնախնդիրներին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու, Մարդու իրավունքների պաշտպանի …
Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Շիրակի մարզպետին
«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում մշակված հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը փոխանցվեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին։ «Ագաթ» ՀԿ կատարած այցի ընթացքում ծրագրի ղեկավար Ռոզա Ավագյանը մարզպետին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, մշակված առաջարկությունների նպատակը։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության խթանումը՝ մարզպետը նշեց, որ նկատի կունենան ներկայացված առաջարկությունները՝ …
Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Գյումրու փոխքաղաքապետին
«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի աշխատակազմը հանդիպեց Գյումրու փոխքաղաքապետը Դավիթ Առուշանյանի հետ՝ վերջինիս փոխանցելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան քաղաքում առկա մատչելիության խնդիրներին, քննարկեցին դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերի արդյունավետությունը։ Հիշեցնենք, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է հաշմանդամություն ունեցող 21 անձանց մասնակցությամբ անցկացված աշխատաժողովի ընթացքում։ Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն …
Շիրակի նորանշանակ մարզպետն այցելեց «Ագաթ» ՀԿ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը այցելեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն և հանդիպում ունեցավ կենտրոնի աշխատակազմի և շահառուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լուծման ուղիները և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետագա համագործակցությունը կկառուցվի և կշարունակվի ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և իրացման: …
«Թվով 10 ընտրական տեղամասում տեղադրվել են շարժական թեքահարթակներ»․ N30 ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահ
Նոյեմբերի 23-ին «Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին Շիրակի մարզի N30 ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ։ Շիրակի մարզի մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահին փոխանցվեցին «Ագաթ» ՀԿ–ի կողմից Շիրակի մարզի N30 ընտրատարածքի տեղամասային կենտրոնների մատչելիության վերաբերյալ տվյալները։ «Ագաթ» ՀԿ-ի աշխատակիցների հետ զրույցում ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահը նշեց, որ մի շարք համայնքներում՝ …
Why Lighting is the Single Most Important Element of Design
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in …
Ամփոփվեցին «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները
Դեկտեմբերի 14-ին, Երևանում, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը ներկայացրեց «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները և արձանագրված նախնական արդյունքները: Հիշեցնենք, որ «Ագաթ»-ը ծրագրում ընդգրկված է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կազմում: Գ. Գրիգորյանը նշեց, որ ծրագրին մասնակցելու նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվացնելու միջոցով նրանց կողմից ընտրական իրավունքի իրացումը խթանելն է ընտրական գործընթացի տարբեր փուլերում. «Ծրագրի շրջանակներում անցկացրել ենք …
- Page 2 of 2
- 1
- 2