Հաղորդակցության և միջոցառումների համակարգողի ընտրություն

Artur Harutyunyan

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիր                  

                                     Առաջադրանքի պայմաններ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Նպատակը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հաղորդակցության և միջոցառումների համակարգման ծառայություններ։

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Ծրագրի  հաղորդակցության և միջոցառումների համակարգման ծառայություններ մատուցում` ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան:

Արդյունքներ

  • Տարբեր հարթակներում ծրագրային գործողություններին առընչվող հայտարարություններ և լուսաբանումներ 
  • Համակարգված ծրագրային միջոցառումներ
  • Ծրագրի շրջանակներում մշակված թվով 3 ռեսուրսներ` մատչելի ձևաչափերով։

Անհրաժեշտ գործողություններ

  • Ծրագրի շրջանակներում տարբեր մատչելի ձևաչափերով ռեսուրսների ստեղծման աշխատանքների համակարգում և տարածում 
  • Միջոցառումների համակարգում, լուսանկարում, մամուլի հաղորդագրությունների, մասնակիցներին տրամադրվող փաթեթների ստեղծում, լուսաբանում
  • Ծրագրային գործողություններին առընչվող նյութերի տարածում։

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Սերտորեն համագործակցել և խորհրդակցել ծրագրի համակարգողի և օգնականի հետ հետ՝ ծրագրով նախատեսված գործողությունների աշխատանքային բոլոր պարտականությունների իրականացման ընթացքում,
  • Ապահովել «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում հայտարարությունների, մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների, շնորհանդեսների և այլ առնչվող նյութերի մշակումն ու տարածումը տարբեր մատչելի ձևաչափերով,
  • Համակարգել ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումները
  • Բացահայտել հնարավորություններ և ապահովել լրատվամիջոցների կողմից ծրագրային գործողությունների ճշգրիտ և իրավունքահենք լուսաբանումը ,
  • Ապահովել ծրագրային գործողությունների և արդյունքի վիզուալացումը  տարբեր մատչելի ձևաչափերով, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերին և լրատվամիջոցներին ազդանշել ծրագրի և արդյունքների մասին,
  • Համակարգել  և ապահովել ծրագրային միասնական նյութերի, այդ թվում՝ տեղեկագրերի, տարեկան հաշվետվությունների, քաղաքականության համառոտագրերի և այլնի մշակումը և տարածումը համապատասխան շահագրգիռ կողմերի շրջանում,
  • Խմբագրել  և հստակեցնել զեկույցները, հաշվետվությունները, հոդվածները և առաջարկները,
  • Ապահովել ծրագրային առանցքային հանրային միջոցառումների տեղեկատվական նյութերի մշակումը,
  • Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, ծրագրի օգնականի, ծրագիրն իրականացնող գործընկեր  Վորլդ Վիժն կազմակերպության  ծրագրի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի  հետ,
  • Մասնակցություն «Ագաթի» կարողությունների գնահատման և զարգացման դասընթացներին, նաև՝ ծրագրից դուրս,
  • Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում,
  • Նպաստել կազմակերպության իմիջի աճին՝ որպես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:

Պատվիրատուի պարտականությունները։

Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության և հանրային հարաբերությունների ոլորտում,
  • Հասարակական կազմակերպությունում ԵՄ ընթացակարգերին համապատասխան հանրային կապերի  և միջոցառումների համակարգման  նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ԵՄ տեսանելիության ընթացակարգերի իմացություն,
  • Հաղորդակցությանն առընչվող հաշվետվությունների ներկայացման իմացություն` ԵՄ չափանիշներին համապատասխան,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կհամարվի առավելություն,
  • Կազմակերպչական և հաղորդակցության հմտություններ,
  • Ազդեցության և բանակցային գերազանց հմտություններ,
  • Ստեղծարար մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
  • Անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
  • Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ,
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
  • Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։

        Պահանջվող փաստաթղթեր

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 28-ը՝ վերնագրում նշելով «Հաղորդակցության և միջոցառումների համակարգող»: 

Դիմումի գնահատման սկզբունքներ  

Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։

Միայն վերոնշյալ պահանջներն  բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Վճարում և ժամկետներ

Վճարումը կիրականացի ամսական կտրվածքով, ծառայություն մատուցողի կողմից տրամադրվող հաշվետվության հիման վրա։ 

Ծառայության մատուցման սկիզբ։ Հունիսի 1, 2024

Ծառայության մատուցման ավարտ։  Հունվարի 31, 2027:

Հավելված 1