Ֆինանսական կառավարման և հաշվապահական ծառայություններ մատուցողի ընտրություն

Artur Harutyunyan

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիր                          

                                     Առաջադրանքի պայմաններ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Նպատակը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել ֆինանսական կառավարման և հաշվապահական ծառայություններ։

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Ծրագրի ֆինանսական կառավարում և հաշվապահական ծառայությունների մատուցում` ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան։

Արդյունքներ

  • Ամսական ֆինանսական գործարքների վերաբերյալ հաշվետվություններ
  • Ծրագրային ֆինանսական կառավարման փաստաթղթավորում

Անհրաժեշտ գործողություններ

  • Եռամսյակային կանխավճարի  հայցի պատրաստում` ըստ տրամադրվող ձևաթերթի 
  • Ծրագրային աշխատակիցների և ծառայություն մատուցողների գրանցում
  • Պայմանագրերի պատրաստում` ԵՄ և «Ագաթ» ՀԿ-ի ընթացակարգերի համաձայն, աշխատավարձերի և մատուցված ծառայությունների վճարումներ, հարկային պարտավորությունների հաշվարկ և բանկային փոխանցումներ
  • Ծրագրով նախատեսված գործողությունների ֆինանսական կառավարում, բանկային փոխանցումներ
  • Ամսական, եռամսյակային, տարեկան և վերջնական հաշվետվության պատրաստում` ԵՄ չափանիշներին համապատասխան
  • Ծրագրի բյուջեի կառավարում

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Ծրագրի ֆինանսական համակարգերի ստեղծման, վերահսկման և կառավարման ապահովում
  • Ծրագրի հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործառնությունների վերահսկում և ղեկավարում`ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան
  • Ծրագրի գործողությունների համար վճարման գործընթացի կառավարում և աջակցում, կանխավճարների մոնիտորինգի իրականացնում, ինչպես նաև՝ ծրագրի ֆինանսական ռեսուրսների պատշաճ օգտագործման և կառավարման ապահովում ՝ ԵՄ պահանջներին համապատասխան
  • Ներքին ֆինանսական քաղաքականության մշակում և ամսական,  միջանկյալ, տարեկան և վերջնական ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ապահովում
  • Ծրագրի աուդիտորների հետ աշխատանք 
  • Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, ծրագրի օգնականի, ծրագիրն իրականացնող գործընկեր  Վորլդ Վիժն կազմակերպության  ծրագրի ղեկավարի և ֆինանսական տնօրենի հետ
  • Մասնակցություն Ագաթի կարողությունների գնահատմանզարգացման դասընթացներին, նաև՝ նախագծից դուրս
  • Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում
  • Նպաստել կազմակերպության  աճին, կառավարման և ֆինանսական զարգացմանը՝ որպես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:

Պատվիրատուի պարտականությունները։

Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

  • Բարձրագույն կրթություն  կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ առնչվող այլ ոլորտում,
  • Համապատասխան ոլորտի օրենսդրության գերազանց իմացություն,
  • Դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ։
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ՝ տեղական հասարակական կազմակերպությունների ծրագրրերի ֆինանսական կառավարման ոլորտում
  •  ԵՄ ֆինանսական կանոնակարգերի և քաղաքականության իմացությունը պարտադիր է
  •  ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսների կառավարման գործում պարտադիր աշխատանքային փորձ
  • Դրամաշնորհների կառավարման և նախագծերի ֆինանսների կառավարման, այդ թվում` ֆինանսական հսկողության, հաշվապահության, աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների իմացություն
  • Մայքրոսոֆթ օֆիս և ՀԾ ծրագրի իմացության հմտություններ
  • Հայերենի և անգլերեի լավ իմացություն
  • Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
  • Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։

        Պահանջվող փաստաթղթեր

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը  [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 28-ը՝ վերնագրում նշելով «Ֆինանսական կառավարման ծառայություն»:

Դիմումի գնահատման սկզբունքներ  

Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։

Միայն վերոնշյալ պահանջներն  բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Վճարում և ժամկետներ

Ծառայության մատուցվելու է 12 ամիսների ընթացքում։ 

Վճարումը կիրականացի ամսական կտրվածքով, ծառայություն մատուցողի կողմից տրամադրվող հաշվետվության հիման վրա։ 

Ծառայության մատուցման սկիզբ։ Հունիսի 1, 2024

Ծառայության մատուցման ավարտ։  Հունվարի 31, 2027:

ՀԱՎԵԼՎԱԾ 1,