«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիր
Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել ֆինանսական կառավարման և հաշվապահական ծառայություններ։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծրագրի ֆինանսական կառավարում և հաշվապահական ծառայությունների մատուցում` ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան։
Արդյունքներ
- Ամսական ֆինանսական գործարքների վերաբերյալ հաշվետվություններ
- Ծրագրային ֆինանսական կառավարման փաստաթղթավորում
Անհրաժեշտ գործողություններ
- Եռամսյակային կանխավճարի հայցի պատրաստում` ըստ տրամադրվող ձևաթերթի
- Ծրագրային աշխատակիցների և ծառայություն մատուցողների գրանցում
- Պայմանագրերի պատրաստում` ԵՄ և «Ագաթ» ՀԿ-ի ընթացակարգերի համաձայն, աշխատավարձերի և մատուցված ծառայությունների վճարումներ, հարկային պարտավորությունների հաշվարկ և բանկային փոխանցումներ
- Ծրագրով նախատեսված գործողությունների ֆինանսական կառավարում, բանկային փոխանցումներ
- Ամսական, եռամսյակային, տարեկան և վերջնական հաշվետվության պատրաստում` ԵՄ չափանիշներին համապատասխան
- Ծրագրի բյուջեի կառավարում
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Ծրագրի ֆինանսական համակարգերի ստեղծման, վերահսկման և կառավարման ապահովում
- Ծրագրի հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործառնությունների վերահսկում և ղեկավարում`ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան
- Ծրագրի գործողությունների համար վճարման գործընթացի կառավարում և աջակցում, կանխավճարների մոնիտորինգի իրականացնում, ինչպես նաև՝ ծրագրի ֆինանսական ռեսուրսների պատշաճ օգտագործման և կառավարման ապահովում ՝ ԵՄ պահանջներին համապատասխան
- Ներքին ֆինանսական քաղաքականության մշակում և ամսական, միջանկյալ, տարեկան և վերջնական ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ապահովում
- Ծրագրի աուդիտորների հետ աշխատանք
- Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, ծրագրի օգնականի, ծրագիրն իրականացնող գործընկեր Վորլդ Վիժն կազմակերպության ծրագրի ղեկավարի և ֆինանսական տնօրենի հետ
- Մասնակցություն Ագաթի կարողությունների գնահատմանզարգացման դասընթացներին, նաև՝ նախագծից դուրս
- Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում
- Նպաստել կազմակերպության աճին, կառավարման և ֆինանսական զարգացմանը՝ որպես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, հաշվապահության կամ առնչվող այլ ոլորտում,
- Համապատասխան ոլորտի օրենսդրության գերազանց իմացություն,
- Դրամարկղային և հաշվեգրման սկզբունքներով հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ։
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ՝ տեղական հասարակական կազմակերպությունների ծրագրրերի ֆինանսական կառավարման ոլորտում
- ԵՄ ֆինանսական կանոնակարգերի և քաղաքականության իմացությունը պարտադիր է
- ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսների կառավարման գործում պարտադիր աշխատանքային փորձ
- Դրամաշնորհների կառավարման և նախագծերի ֆինանսների կառավարման, այդ թվում` ֆինանսական հսկողության, հաշվապահության, աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների իմացություն
- Մայքրոսոֆթ օֆիս և ՀԾ ծրագրի իմացության հմտություններ
- Հայերենի և անգլերեի լավ իմացություն
- Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ
- Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
- Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 28-ը՝ վերնագրում նշելով «Ֆինանսական կառավարման ծառայություն»:
Դիմումի գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։
Միայն վերոնշյալ պահանջներն բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վճարում և ժամկետներ
Ծառայության մատուցվելու է 12 ամիսների ընթացքում։
Վճարումը կիրականացի ամսական կտրվածքով, ծառայություն մատուցողի կողմից տրամադրվող հաշվետվության հիման վրա։
Ծառայության մատուցման սկիզբ։ Հունիսի 1, 2024
Ծառայության մատուցման ավարտ։ Հունվարի 31, 2027: