Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել մատչելիության ապահովման փորձագետի ծառայություններ։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների, միջոցառումների և ստեղծվող ռեսուրսների մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերի համար` «Ագաթ» ՀԿ-ի ընթացակարգերին համապատասխան:
Արդյունքներ
- Թվով 6 մատչելի միջոցառումներ
- Թվով 14 մատչելի առցանց խորհրդատվություն
- Ծրագրի շրջանակներում ստեղծվող թվով 3 ռեսուրսների հեշտ ընթերցվող տարբերակներ
Անհրաժեշտ գործողություններ
- Ապահովել ծրագրի շրջանակներում ստեղծվող նյութերի, դասընթացների բովանդակության մատչելիությունը և միջոցառումների ժամանակ խելամիտ հարմարեցումները:
- Մշակել ծրագրի շրջանակներում ստեղծված 3 նյութերի հեշտ ընթերցվող տարբերակը։
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Սերտորեն համագործակցել և խորհրդակցել ծրագրի համակարգողի և օգնականի հետ հետ՝ ծրագրով նախատեսված գործողությունների աշխատանքային բոլոր պարտականությունների իրականացման ընթացքում,
- Ապահովել «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունների լիարժեք մատչելիությունը
- Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, օգնականի և մոնիտորինգի և գնահատման մասնագետի, ծրագիրն իրականացնող գործընկեր Վորլդ Վիժն կազմակերպության ծրագրի ղեկավարի և համակարգողի հետ։
- Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում,
- Նպաստել կազմակերպության իմիջի աճին՝ որպես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գերազանց իմացություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերի համար մատչելիության ապահովման իմացություն
- Մատչելիության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման և դասընթացների անցկացման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
- Կազմակերպչական և հաղորդակցության բարձր հմտություններ,
- Անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
- Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
- Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 25-ը՝ վերնագրում նշելով «Մատչելիության փորձագետ»:
Դիմումի գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։
Միայն վերոնշյալ պահանջներն բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վճարում և ժամկետներ:
Վճարումը կիրականացի ամսական կտրվածքով, ծառայություն մատուցողի կողմից տրամադրվող հաշվետվության հիման վրա։
Ծառայության մատուցման սկիզբ։ Հուլիսի 1, 2024
Ծառայության մատուցման ավարտ։ Հունվարի 31, 2027: