Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հյուրանոցային ծառայությունների, այդ թվում՝ համաժողովի սրահի, գիշերակացի համար սենյակների տրամադրման, սուրճի և ճաշի մատուցման կազմակերպումը, հոկտեմբերի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծառայությունները պետք է ներառեն՝
- Համաժողովի սրահ՝ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Գիշերակացի համար սենյակներ՝ ներառյալ մատչելի սենյակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Սուրճի և ճաշի ընդմիջման մատուցման ծառայություններ՝ որակյալ սնունդ և ըմպելիքներ, որոնք նախատեսված են միջոցառման մասնակիցների համար։
Արդյունքներ
- Մատչելի և հարմարավետ հանդիպման սրահի տրամադրում նախատեսված 60-70 անձի համար հոկտեմբերի 22-ին։
- 1 մեկտեղանի սենյակի տրամադրում հոկտեմբերի 19-24-ը։
- Մատչելի և հարմարավետ 2 երկտեղանի սենյակների տրամադրում հոկտեմբերի 20-25-ը։
- 1 երկտեղանի սենյակի տրամադրում հոկտեմբերի 20-24-ը։
- 1 մեկտեղանի սենյակի տրամադրում հոկտեմբերի 20-24-ը։
- Հոկտեմբերի 22-ի կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ՝ 2 սուրճի և 1 ճաշի ընդմիջումները։
Անհրաժեշտ գործողություններ
Սրահի և սենյակների նախապատրաստում և տրամադրում
Սուրճի և ճաշի ընդմիջումների տրամադրում
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Ապահովել, որ հյուրանոցային սենյակներն ու հանդիպման սրահը լիովին համապատասխանում են մասնակիցների կարիքներին։
- Կազմակերպել սուրճի և ճաշի ընդմիջումների կազմակերպումը՝ համապատասխան սննդային պահանջներին։
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն ծառայություն մատուցողին, ինչպես նաև ժամանակին կատարել վճարումները։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Հյուրանոցները պետք է ունենան համապատասխան տարածք՝ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց, նշված ծառայությունների մատուցման համար։
- Հյուրանոցային պայմանները պետք է համապատասխանեն ԵՄ ֆինանսական կանոնակարգերին։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել գնառաջարկ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը։
Հավելված-1-Գնային-առաջարկի-ձևանմուշ
Տվյալ ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից։
Դիմումի գնահատման սկզբունքներ
Գնահատման հիմքում կլինի հյուրանոցային ծառայության որակի, մատչելիության և առաջարկվող գնառաջարկի բալանսը։
Վճարում և ժամկետներ:
Ծառայության մատուցման սկիզբ։ Հոկտեմբերի 20, 2025
Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո հաշիվ ապրանքագրի հիման վրա։
Ծառայության մատուցման ավարտ։ Հոկտեմբերի 25, 2025:
Մրցույթն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։