Ավիատոմսերի ձեռքբերման մրցույթ

Artur Harutyunyan

Առաջադրանքի պայմաններ

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Նպատակը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել 4 ավիատոմս Բրյուսել-Երևան-Բրյուսել հոկտեմբերի 20-24-ը և 1 ավիատոմս Ստրասբուրգ-Երևան- Ստրասբուրգ հոկտեմբերի 19-24-ը։

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Ծառայությունները պետք է ներառեն՝

  • երկկողմանի ավիատոմսերի ամրագրում,
  • ինչպես նաև տեղափոխում Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց(հնարավորության դեպքում)։

Արդյունքներ

  • 4 երկկողմանի ավիատոմսի ձեռքբերում Բրյուսել – Երևան – Բրյուսել երթուղով։
  • 1 երկկողմանի ավիատոմսի ձեռքբերում Ստրասբուրգ – Երևան – Ստրասբուրգ երթուղով։
  • Տոմսերը պետք է ներառեն բոլոր հարկերն ու վճարները, ապահովեն ուղեբեռի նվազագույնը 23 կգ և ձեռքի ուղեբեռ։
  • Տոմսերի փոփոխության կամ չեղարկման պայմանների հստակ տրամադրում։
  • Տեղափոխություն Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց և հետադարձ ուղղությամբ։(հնարավորության դեպքում)

Անհրաժեշտ գործողություններ

  • Տոմսերի ամրագրում և գնման գործընթացի իրականացում։
  • Մասնակիցների ապահով ժամանման և վերադարձի համար տեղափոխման կազմակերպում։

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Ապահովել ավիատոմսերի ձեռքբերումը սահմանված ուղղություններով և պայմաններով։
  • Տրամադրել ճկուն և հուսալի ծառայություններ՝ հաշվի առնելով հնարավոր փոփոխությունները։
  • Կազմակերպել օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան տեղափոխումը։

Պատվիրատուի պարտականությունները

  • Տրամադրել անհրաժեշտ տվյալները (մասնակիցների անձնագրային տվյալներ, ճամփորդության օրեր և ժամեր)։
  • Ժամանակին իրականացնել վճարումները։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

  • Տոմսերի գործակալությունը պետք է ունենա միջազգային ավիաընկերությունների հետ համագործակցության փորձ։
  • Տրանսպորտային ծառայություններ տրամադրողը պետք է ապահովի հարմարավետ և անվտանգ փոխադրամիջոցներ, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մեքենա։

Պահանջվող փաստաթղթեր

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց գնառաջարկները [email protected] էլ․ հասցեին մինչև 2025 թ․ սեպտեմբերի 10-ը։

Հավելված-1 – Գնային առաջարկի ձևանմուշ։

Տվյալ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։

Դիմումի գնահատման սկզբունքներ

Գնահատումը կիրականացվի՝

  • Կազմակերպության փորձի
  • գնային առաջարկի և ճկունության հավասարակշռության հիման վրա։

Վճարում և ժամկետներ

  • Ծառայության մատուցման սկիզբ․ հոկտեմբերի 19, 2025։
  • Ծառայության մատուցման ավարտ․ հոկտեմբերի 25, 2025։
  • Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո՝ հաշիվ-ապրանքագրի հիման վրա։

Գնահարցումը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն  Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։