«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնել առաջարկներ՝ I-VOTE (Ներառական ձայներ՝ հանուն արդար և թափանցիկ ընտրությունների) ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման համար։
Ծրագիրն իրականացվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» (New Democracy Fund) ֆինանսական աջակցությամբ։
Աուդիտի առարկան
Աուդիտի ենթակա է ծրագրի ֆինանսական գործունեությունը և հաշվետվությունները՝ 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածի համար։
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան՝ տրամադրելով անկախ աուդիտորական եզրակացություն։
Պահանջներ աուդիտորական կազմակերպությանը
Մասնակցության համար աուդիտորական կազմակերպությունը պետք է՝
- լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպություն,
- ունենա հասարակական կազմակերպությունների և միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի իրականացման փորձ,
- իրականացնի աուդիտը միջազգային աուդիտի չափորոշիչներին (ISA) համապատասխան,
- աուդիտն իրականացնի անգլերեն լեզվով,
- ապահովի անկախություն, անաչառություն և մասնագիտական բարձր որակավորում
Ներկայացվող փաստաթղթեր
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- գնային առաջարկ,
- կազմակերպության համառոտ ներկայացում,
- համապատասխան փորձը հիմնավորող տեղեկություններ,
- պետական գրանցման և աուդիտորական գործունեության իրավասությունը հավաստող փաստաթղթերի պատճենները։
Հայտերի ներկայացման կարգը
Առաջարկները պետք է ուղարկել էլեկտրոնային փոստով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թվականի հուլիսի 6-ը ներառյալ։
Էլեկտրոնային նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել՝ «Աուդիտի առաջարկ»։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նույն էլեկտրոնային հասցեով։
—
Աուդիտն իրականացվում է I-VOTE (Ներառական ձայներ՝ հանուն արդար և թափանցիկ ընտրությունների) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» կողմից:

