Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել 4 ավիատոմս Բրյուսել-Երևան-Բրյուսել հոկտեմբերի 20-24-ը և 1 ավիատոմս Ստրասբուրգ-Երևան- Ստրասբուրգ հոկտեմբերի 19-24-ը։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծառայությունները պետք է ներառեն՝
- երկկողմանի ավիատոմսերի ամրագրում,
- ինչպես նաև տեղափոխում Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց(հնարավորության դեպքում)։
Արդյունքներ
- 4 երկկողմանի ավիատոմսի ձեռքբերում Բրյուսել – Երևան – Բրյուսել երթուղով։
- 1 երկկողմանի ավիատոմսի ձեռքբերում Ստրասբուրգ – Երևան – Ստրասբուրգ երթուղով։
- Տոմսերը պետք է ներառեն բոլոր հարկերն ու վճարները, ապահովեն ուղեբեռի նվազագույնը 23 կգ և ձեռքի ուղեբեռ։
- Տոմսերի փոփոխության կամ չեղարկման պայմանների հստակ տրամադրում։
- Տեղափոխություն Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց և հետադարձ ուղղությամբ։(հնարավորության դեպքում)
Անհրաժեշտ գործողություններ
- Տոմսերի ամրագրում և գնման գործընթացի իրականացում։
- Մասնակիցների ապահով ժամանման և վերադարձի համար տեղափոխման կազմակերպում։
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Ապահովել ավիատոմսերի ձեռքբերումը սահմանված ուղղություններով և պայմաններով։
- Տրամադրել ճկուն և հուսալի ծառայություններ՝ հաշվի առնելով հնարավոր փոփոխությունները։
- Կազմակերպել օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան տեղափոխումը։
Պատվիրատուի պարտականությունները
- Տրամադրել անհրաժեշտ տվյալները (մասնակիցների անձնագրային տվյալներ, ճամփորդության օրեր և ժամեր)։
- Ժամանակին իրականացնել վճարումները։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Տոմսերի գործակալությունը պետք է ունենա միջազգային ավիաընկերությունների հետ համագործակցության փորձ։
- Տրանսպորտային ծառայություններ տրամադրողը պետք է ապահովի հարմարավետ և անվտանգ փոխադրամիջոցներ, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մեքենա։
Պահանջվող փաստաթղթեր
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց գնառաջարկները [email protected] էլ․ հասցեին մինչև 2025 թ․ սեպտեմբերի 10-ը։
Հավելված-1 – Գնային առաջարկի ձևանմուշ։
Տվյալ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։
Դիմումի գնահատման սկզբունքներ
Գնահատումը կիրականացվի՝
- Կազմակերպության փորձի
- գնային առաջարկի և ճկունության հավասարակշռության հիման վրա։
Վճարում և ժամկետներ
- Ծառայության մատուցման սկիզբ․ հոկտեմբերի 19, 2025։
- Ծառայության մատուցման ավարտ․ հոկտեմբերի 25, 2025։
- Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո՝ հաշիվ-ապրանքագրի հիման վրա։
Գնահարցումը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։