Տևողությունը՝ 2008 նոյեմբեր-2009 հունիս
«Բոլորը կարող են» ծրագրի նպատակն էր նպաստել Գյումրու հաշմանդամություն ունեցող 16-40 տարեկան 30 կանանց և աղջիկների կյանքի որակի բարելավմանը և շահերի պաշտպանությանը` սոցիալ-հոգեբանական ինտեգրացման ճանապարհով, խրախուսել նրանց ապրել ինքնուրույն և անկախ կյանքով, փոխել հանրության վերաբերմունքը նրանց նկատմամբ: Կազմակերպությունում երիտասարդ կանանց և աղջիկների համար անցկացվեց հետևյալ ուսուցումները.
- Համակարգչային օպերատորություն
- Անգլերեն
- Ուլունքագործություն
- Վարսահարդարություն
- Առաջնորդության դասընթացներ։
Ծրագիրն իրագործվեց Mama Cash հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: