«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիր
Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հաղորդակցության և միջոցառումների համակարգման ծառայություններ։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Ծրագրի հաղորդակցության և միջոցառումների համակարգման ծառայություններ մատուցում` ԵՄ ֆինանսական կանոնակարգերին համապատասխան:
Արդյունքներ
- Տարբեր հարթակներում ծրագրային գործողություններին առընչվող հայտարարություններ և լուսաբանումներ
- Համակարգված ծրագրային միջոցառումներ
- Ծրագրի շրջանակներում մշակված թվով 3 ռեսուրսներ` մատչելի ձևաչափերով։
Անհրաժեշտ գործողություններ
- Ծրագրի շրջանակներում տարբեր մատչելի ձևաչափերով ռեսուրսների ստեղծման աշխատանքների համակարգում և տարածում
- Միջոցառումների համակարգում, լուսանկարում, մամուլի հաղորդագրությունների, մասնակիցներին տրամադրվող փաթեթների ստեղծում, լուսաբանում
- Ծրագրային գործողություններին առընչվող նյութերի տարածում։
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Սերտորեն համագործակցել և խորհրդակցել ծրագրի համակարգողի և օգնականի հետ հետ՝ ծրագրով նախատեսված գործողությունների աշխատանքային բոլոր պարտականությունների իրականացման ընթացքում,
- Ապահովել «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում հայտարարությունների, մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների, շնորհանդեսների և այլ առնչվող նյութերի մշակումն ու տարածումը տարբեր մատչելի ձևաչափերով,
- Համակարգել ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումները
- Բացահայտել հնարավորություններ և ապահովել լրատվամիջոցների կողմից ծրագրային գործողությունների ճշգրիտ և իրավունքահենք լուսաբանումը ,
- Ապահովել ծրագրային գործողությունների և արդյունքի վիզուալացումը տարբեր մատչելի ձևաչափերով, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերին և լրատվամիջոցներին ազդանշել ծրագրի և արդյունքների մասին,
- Համակարգել և ապահովել ծրագրային միասնական նյութերի, այդ թվում՝ տեղեկագրերի, տարեկան հաշվետվությունների, քաղաքականության համառոտագրերի և այլնի մշակումը և տարածումը համապատասխան շահագրգիռ կողմերի շրջանում,
- Խմբագրել և հստակեցնել զեկույցները, հաշվետվությունները, հոդվածները և առաջարկները,
- Ապահովել ծրագրային առանցքային հանրային միջոցառումների տեղեկատվական նյութերի մշակումը,
- Սերտ համագործակցություն ծրագրի ղեկավարի, ծրագրի օգնականի, ծրագիրն իրականացնող գործընկեր Վորլդ Վիժն կազմակերպության ծրագրի ղեկավարի և հանրային կապերի պատասխանատուի հետ,
- Մասնակցություն «Ագաթի» կարողությունների գնահատման և զարգացման դասընթացներին, նաև՝ ծրագրից դուրս,
- Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում,
- Նպաստել կազմակերպության իմիջի աճին՝ որպես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության և հանրային հարաբերությունների ոլորտում,
- Հասարակական կազմակերպությունում ԵՄ ընթացակարգերին համապատասխան հանրային կապերի և միջոցառումների համակարգման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- ԵՄ տեսանելիության ընթացակարգերի իմացություն,
- Հաղորդակցությանն առընչվող հաշվետվությունների ներկայացման իմացություն` ԵՄ չափանիշներին համապատասխան,
- Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կհամարվի առավելություն,
- Կազմակերպչական և հաղորդակցության հմտություններ,
- Ազդեցության և բանակցային գերազանց հմտություններ,
- Ստեղծարար մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
- Անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև պաշտոնից բխող այլ հանձնարարություններ կատարելու, ժամանակը կառավարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
- Միջանձնային և կազմակերպչական բարձր հմտություններ,
- Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
- Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 28-ը՝ վերնագրում նշելով «Հաղորդակցության և միջոցառումների համակարգող»:
Դիմումի գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։
Միայն վերոնշյալ պահանջներն բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վճարում և ժամկետներ
Վճարումը կիրականացի ամսական կտրվածքով, ծառայություն մատուցողի կողմից տրամադրվող հաշվետվության հիման վրա։
Ծառայության մատուցման սկիզբ։ Հունիսի 1, 2024
Ծառայության մատուցման ավարտ։ Հունվարի 31, 2027: