Տևողություն՝ 15.09․2020-15.10.2020թ.
Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեող անձանց կյանքի որակի բարելավմանը, մեղմացնել Կովիդ-19 համավարակի ազդեցությունը նրանց առողջության վրա և աջակցել նրանց զբաղվածությանը:
Ծրագրի շրջանակներում
Կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կարգացնեն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կարողություններն ու հմտությունները։ Անհրաժեշտության դեպքում՝ դասընթացների ժամանակահատվածում մասնակիցներին կտրամադրվեն համակարգիչներ։
Դասընթացների և խորհրդատվությունների անվանումները.
1. Կարողությունների զարգացման դասընթաց՝
- COVID-19 համավարակ, անվտանգության ցուցումներ,
- Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական իրավունքներ,
- Գենդեր և հաշմանդամություն, խտրականություն, հավասարություն,
- Գենդերային բռնություն, ընտանեկան բռնություն (ծառայություններ, ճգնաժամային կենտրոններ, բռնության զոհերին աջակցող ապաստարաններ),
- Առաջադրանքի և ժամանակի արդյունավետ կառավարում, զեկույցների պատրաստում,
- Օժանդակ սարքեր և տեխնոլոգիաներ,
- Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, առողջապահության, զբաղվածության, վերականգնման խթանմանն ուղղված պետական ծրագրեր,
- Ինքնաներկայացման արդյունավետ հմտություններ,
- Շահառուների սպասարկման հմտություններ:
2. Ձեռքի աշխատանքի խմբակ
3. Հոգեբանական ծառայություններ, խորհրդատվություն:
Դասընթացներն անցկացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։